ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է «Լիվերպուլի» առաջարկը, որի համաձայն վերջինը 15 մլն ֆունտ ստեռլինգով կգնի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է The Independent–ը` հղում անելով «կարմիրների» հաղորդագրությանը։
Դեռևս անցած շաբաթվանից լուրեր են պտտվում, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հետաքրքրվում է հայ կիսապաշտպանին գնելու հարցով։
Ավելի վաղ տեղեկություններ հրապարակվեցին նաև այն մասին, որ 26-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը»։
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում խաղացել է 94 խաղ, 24 գոլի հեղինակ դարձել, ևս 20 գոլ գրանցվել է նրա փոխանցումների արդյունքում։
Պարբերականը հայտնում է, որ Մխիթարյանի գործակալը փետրվարին հայտնել էր, թե ֆուտբոլիստն ուզում է խաղաշրջանի ավարտին հեռանալ Դորտմունդից։
ԶԼՄ. «Բորուսիան» Մխիթարյանին 15 մլն ֆունտ ստեռլինգով վաճառում է «Լիվերպուլին»
© Sputnik / Виталий Тимкив
/ Բաժանորդագրվել
Դեռևս անցած շաբաթվանից լուրեր են պտտվում, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հետաքրքրվում է հայ կիսապաշտպանին գնելու հարցով