00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ նկարիչն իր գաղափարներն իրականություն է դարձրել «Առանց սահմանների» փառատոնում

© Sputnik / Самвел СепетчянХудожник Тигран Саакян
Художник Тигран Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի Բավարիայում անցկացվող «Առանց սահմանների» միջազգային 3-րդ փառատոնը միավորել է տարբեր երկրների նկարիչներին ու արվեստագետներին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայ նկարիչ Տիգրան Սահակյանը մասնակցել է Բավարիայում անցկացվող «Առանց սահմանների» միջազգային 3-րդ փառատոնին և ներկերի ու շինանյութերի օգնությամբ կտավին է հանձնել իր գաղափարները։

«Թեև փառատոնը կրում էր «Խաղաղություն» խորագիրը, սակայն իմ աշխատանքները չունեին կոնկրետ թեմատիկա, ուղղվածություն, իմ աշխատանքներն ավելի շուտ զգացմունքների դրսևորում են, տվյալ պահի տրամադրության արտացոլում», –«Sputnik–Արմենիա» մամուլի կենտրոնում պատմեց նկարիչը։

Նա ասաց, որ իր արվեստում հիմնականում օգտագործում է շինանյութեր` ձեռքով դրանց վրա ներկերի շերտեր դնելով։

Սահակյանն ընդգծեց նույն հարթակում նկարիչների շփման կարևորությունը։ «Փառատոնը հետաքրքիր է նրանով, որ միավորում է տարբեր երկրների նկարիչներին և արվեստագետներին, և այս տարին նույնպես բացառություն չէր, մասնակիցները ավելի սերտ շփվեցին միմյանց հետ, ընկերացան և անհամբեր սպասում են նոր հանդիպման, որը տեղի է ունենալու մյուս տարի հուլիսին Իսլանդիայում», – ասաց նա։

Փառատոնի հայկական պատվիրակության անդամ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի խորհրդի անդամ Սոնա Հովսեփյանն իր հերթին ընդգծեց, որ այս տարի Գերմանիայում անցկացվող «Առանց սահմանների» փառատոնը մի տանիքի տակ էր հավաքել տարբեր երկրների նկարիչներին և արվեստագետներին, որոնք կարող էին երբեք չհանդիպել։

«Փառատոնը միավորում և մերձեցնում է բոլորին, սակայն մեզ համար ավելի կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ բազմաթիվ արտասահմանյան նկարիչներ իրենց համար բացահայտեցին Հայաստանը, հայկական արվեստը», – ավելացրեց նա։

Օգոստոսի 10-17-ը Բավարիայի Բայրոյթ քաղաքում անցկացվել է «Առանց սահմանների» միջազգային 3-րդ փառատոնը, որի շրջանակում անցկացվել է «Խաղաղություն» խորագիրը կրող կերպարվեստի գործնական աշխատանքը և միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովին զեկույցներով ելույթ են ունեցել «Մշակույթների երկխոսություն» հայկական հիմնադրամի փոխնախագահ Մարի–Քրիստի Ֆրիթչը և հայկական համայնքի հոգևոր առաջնորդ, քահանա Տիրատուր Սարդարյանը` Բադեն-Վյուրտեմբերգից։

«Առանց սահմանների» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2013 թվականի հոկտեմբերին Բոննում։ «Künstlerforum Bonn» սրահում անցկացվել էր «Կլիմայի փոփոխություն» խորագիրը կրող միջոցառումը, իսկ հարավային Ռեյն–Վեսթֆալիա տեղանքի աշխարհագրական թանգարանում անցկացվել էր միջազգային գիտաժողով` «Արվեստ. Քաղաք. Կրոն» խորագրով։

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ «Առանց սահմանների» երկրորդ միջազգային փառատոնն անցկացվել էր 2014 թվականի սեպտեմբերին Երևանի Նորարական փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որի ընթացքում ստեղծվել էր «Ժամանակ և տարածություն» աշխատանքը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում անցկացվել էր «Քրիստոնեություն. Ժողովուրդ. Քաղաքակրթություն» թեմայով միջազգային գիտաժողովը։

2015 թվականի օգոստոսին «Առանց սահմանների» փառատոնի շրջանակում արդեն երրորդ անգամ հանդիպում են արվեստագետները, մշակույթի ներկայացուցիչները, ինչպես նաև եկեղեցականներ Զալցբուրգից (Ավստրիա), Բոննից (Գերմանիա), Ռեյկյավիկից (Իսլանդիա) և Երևանից։

Լրահոս
0