ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. Թուրքիայում տիրող իրավիճակը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի, կարծում է քաղաքագետ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Ինչպես նշեց դիվանագետն ուրբաթ ասուլիսի ժամանակ, Թուրքիայում քրդական շարժման հետևում ԱՄՆ–ն է կանգնած, որին ձեռնտու է ամբողջովին ամերիկյան շահերին ենթարկվող ուժեղ քրդական պետության ստեղծումը։
«Քրդստանի նախագիծը լուրջ խնդիր է, որի կարևորությունը մենք թերագնահատում ենք։ Թուրքիայում, Իրանում, Իրաքում և Սիրիայում առանձին քրդական անկլավների վերամիավորումն արդյունքում կվերածվի 40 միլիոնանոց պետության։ Ընդ որում, նոր պետության ստեղծման հավանականությունը բավականին մեծ է», – նշեց նա։
Դիվանագետի կարծիքով` քրդական պետություն ձևավորելու իրական հնարավորության ստեղծման դեպքում Թուրքիայի և Հայաստանի շահերը, որքան էլ պարադոքսալ է, կարող են համընկնել։
Ենթադրվում է, որ Թուրքիայի քրդերը պատրաստվում են ստեղծել Քրդստան սեփական պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքում, որն այժմ Թուրքիայի կազմում է, և Արագած լեռանը մոտակայքում` Հայաստանի մասում, որտեղ եզդիներ են բնակվում։
Դիվանագետ. Թուրքիային քաղաքացիական պատերազմ է սպառնում
© PanARMENIAN PhotoАрман Навасардян
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով` թուրքական քրդերի կողմից Քրդստանի ստեղծման հավանականությունը բավականին մեծ է