00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանում և ԵՏՄ–ում արժեզրկման գործընթացները կուժեղանան

© ArmenpressВардан Бостанджян
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետխորհրդային երկրների ազգային արժույթները չեն կարող մրցել այնպիսի համաշխարհային արժույթների հետ, ինչպիսիք են դոլարը և եվրոն, քանի որ այդ երկրներն ունեն չափազանց խոցելի տնտեսություն, կարծում է հայ փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում և ԵՏՄ–ի այլ երկրներում, որտեղ արդյունավետ տնտեսություն չկա, արժեզրկման գործընթացները կուժեղանան, կարծում է հայ փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։

«Հետխորհրդային երկրների ազգային արժույթները չեն կարող մրցել այնպիսի համաշխարհային արժույթների հետ, ինչպիսիք են դոլարը և եվրոն, քանի որ այդ երկրներն ունեն չափազանց խոցելի տնտեսություն։ Ուստի Հայաստանում, Ռուսաստանում և ԵՏՄ այլ երկրներում, որտեղ չկա արդյունավետ տնտեսություն, արժեզրկման գործընթացները կուժեղանան»,– ասաց տնտեսագետը։

Բոստանջյանի խոսքով` Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները պետք է շահագրգռված լինեն ձեռնարկատիրական գործունեության, իրենց արտադրանքի արտահանման և, որպես արդյունք, շահույթ ստանալու մեջ։ Դրա հետ կապված` տնտեսագետը նշեց, որ հայրենական գործարարները դոլարի ներկա փոխարժեքի դեպքում շահագրգռված չեն իրենց արտադրանքի արտահանման մեջ, քանի որ նրանք աշխատում են ոչ լիարժեք մրցակցության մեջ։

«Հայաստանի տնտեսությունը մենաշնորհված է, և ցանկացած փոխարժեքի դեպքում խոշոր մենաշնորհված բիզնեսը խթաններ է ստանում պետական աջակցության տեսքով։ Իսկ Ղազախստանում լողացող փոխարժեքին անցում կատարելը և տենգեի արժեզրկումը հաջորդ քայլն էր բիզնեսի աջակցության և ԵՏՄ–ի շուկայում իրենց ապրանքների մրցունակության բարձրացման ուղղությամբ»,– հավելեց նա։

Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ղազախստանն անցում է կատարում տենգեի ազատ լողացող փոխարժեքի։ Օգոստոսի 20–ին բորսայի առուվաճառքի տվյալներով` Ղազախստանի միջին կշռված փոխարժեքը նվազել է մինչև մեկ դոլարի դիմաց 255,26 տենգե։ Մեկ օրում անկումը կազմել է ավելի քան 30 տոկոս։ Ազատ լողացող տենգեի ռեժիմի ներմուծման մասին որոշումն ընդունվել է ղազախական բիզնեսի խնդրանքով։

Բոստանջյանը նաև նշեց, որ հայկական տնտեսությունում և ԱՊՀ այլ երկրներում բարձր է դոլարացումը։ Նա պարզաբանեց` քանի որ Հայաստանում արտաքին առևտրի ճնշող մասն իրականացվում է դոլարով, արժեզրկման գործընթացները հետագայում ևս կարտահայտվեն հանրապետությունում։

Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկն արդյունավետ գործիքներ չունի ազգային արժույթի կայունություն ապահովելու համար։

Տնտեսագետի կարծիքով` Հայաստանի համար օպտիմալ է դոլարի փոխարժեքը 540-560 դրամի սահմաններում, իսկ մեկ դոլարի դիմաց 600 դրամի դեպքում հայ գործարարները շահագրգռված կլինեն իրենց արտադրանքի արտահանման հարցում։

Այսօրվա դրությամբ Հայաստանում դոլարի փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 476,82 դրամ։ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015թ.–ի հուլիսին Հայաստանում դոլարի փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 477,3 դրամ, ինչը 17,2 տոկոսով շատ է անցած տարվա հուլիսի ցուցանիշից։ Հայաստանում արժույթների փոխարժեքների կտրուկ արժեզրկումը սկսվել է 2014թ.–ի նոյեմբերի 24–ին, երբ դոլարի փոխարժեքն աճել է 16,6 կետով` մինչև 1 դոլարի դիմաց 435 դրամ։

Ռուսական ռուբլին նույնպես շարունակում է արժեզրկվել։ Դոլարի և եվրոյի փոխարժեքները թարմացրել են ավելի քան կես տարվա առավելագույն ցուցանիշները։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանում դոլարի փոխարժեքը 68 ռուբլուց բարձր է։

Լրահոս
0