ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Ballymoore ընկերության գլխավոր տնօրեն Շոն Մուլրիանը «Երկնային լողավազան» կառուցելու գաղափար է առաջ քաշել:
«Երկնային լողավազանը» նախատեսվում է կառուցել Լոնդոնի երկնաքերերից մեկում: Այն իրար կմիացնի երկու շենքերը` հնարավորություն տալով մարդկանց լողալ Լոնդոնի վրայով: Ամբողջությամբ ապակուց և թափանցիկ այս լողավազանը կլինի 35 մետր բարձրության վրա, կունենա 25մ երկարություն, 5մ լայնություն և 1.2մ խորություն:
Լողավազանում տեղավորվելու է 150 հազար լիտր ջուր։ Ի դեպ, հատուկ նրանց համար, ովքեր մոռացել են իրենց լողազգեստերը, շենքում գործելու է նաև քայլուղի: Երկնաքերում բնակարանների մեկնարկային գինը կլինի £602,000 ($1,283,842): Վաճառքը կսկսվի սեպտեմբերից: