ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 37-ամյա Կ.Կարապետյանին՝ 25-ամյա եղբորն սպանելու համար, հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ Վլ.Կարապետյանի գլխի շրջանին կացնով հարվածներ է հասցրել նրա եղբայրը՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի վաղ առավոտյան, որից հետո հեռացել տանից։
Երիտասարդի դին հայտնաբերել է մայրը՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին։ Նույն օրը Կ.Կարապետյանը հայտնաբերվել է և բերման ենթարկվել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Կարապետյանին օգոստոսի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
ՔԿ. Հարազատ եղբոր սպանության մեջ կասկածյալին մեղադրանք է առաջադրվել
© Sputnik / Сергей Венявский
/ Բաժանորդագրվել
Քննությունը կարծում է, որ Կարապետ Կարապետյանը սպանությունը կատարել է երկուշաբթի առավոտյան բնակարանում, որտեղ նա ապրել է կրտսեր եղբոր հետ