ԵՐԵՎԱՆ, 21 օգոտոսի– Sputnik. Forbes ամերիկյան ամսագրի վարկանիշի համաձայն, աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին դարձել է «Քաղցած խաղերի» աստղ 25–ամյա Ջենիֆեր Լոուրենսը։ Հրատարակության տվյալներով` մեկ տարում նա վաստակել է 52 մլն դոլար, գրում է Lenta.ru–ն։
Լոուրենսն առաջ է անցել Սքարլետ Յոհանսոնից, ով ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Վրիժառուների» դերասանուհին ստացել է 35,5 մլն դոլար։
Երրորդ տեղում «Լրտեսի» աստղ Մելիսա Մաքքարտին է` 23 մլն դոլարով։
Ցուցակում միակ դերասանուհին, ով ԱՄՆ–ից չէ, չինուհի Բինբին Ֆանն է, ով հայտնի է «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» ֆիլմում Կլարիս Ֆերգյուսոնի դերով։ Նա վաստակել է 21 մլն դոլար։
5–րդ տեղում Ջեննիֆեր Էինսթոնն է (16,5 մլն դոլար), ով առաջ է անցել Ջուլիա Ռոբերթսից (16 մլն)։ Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին 7–րդ հորիզոնականը կիսել է Ռիզ Ուիզերսփունի հետ. նրանք վաստակել են 15 մլն դոլար։
Անցած տարվա վարկանիշի առաջատար Սանդրա Բուլոքն այս տարի վաստակել է 8 մլն դոլար։
Ցուցակի դերասանուհիների հոնորարների ընդհանուր թիվը կազմել է 281 մլն դոլար, ինչը 660 միլիոնով քիչ է նույն վարկանիշում դերասանների ընդհանուր եկամտից. տղամարդիկ վաստակել են 941 մլն դոլար։ Միաժամանակ ցուցակում հայտնված 18 դերասանուհիները նվազագույնը վաստակել են 6 մլն դոլար, իսկ տղամարդ գործընկերները` 13 մլն։
Տղամարդկանց վարկանիշի առաջատարը դարձել է Ռոբերտ Դաունի կրտսերը, ում եկամուտը Forbes–ը գնահատել է 80 մլն դոլար։
Forbes-ն հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհու անունը
© Sputnik / Екатерина Чеснокова
/ Բաժանորդագրվել
Վարկանիշի անցած տարվա առաջատար Սանդրա Բուլոքն այս տարի վաստակել է 8 մլն դոլար