00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. Հայկական ուղղությունը չի կորցրել իր գրավչությունն ու արդիականությունն Իրանի համար

© АРКАзаведующий кафедрой иранистики Ереванского государственного университета Вардан Восканян
заведующий кафедрой иранистики Ереванского государственного университета Вардан Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն Իրանի շրջափակման մեջ գտնվելու ընթացքում երբևիցե չի ձեռնարկել որևէ հակաիրանական քայլ, թեև Հայաստանի վրա եղել են ճնշումներ՝ Իրանի հետ գործակցելու հնարավորությունը սահմանափակելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. Իրանական քաղաքական վերնախավի համար հայկական ուղղությունն ամենևին չի կորցրել իր գրավչությունը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դոցենտ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա նման կարծիք է հայտնել` պատասխանելով պատժամիջոցները հանելուց  հետո Հայաստանի նկատմամբ Իրանի հետաքրքրության նվազման հնարավորության մասին հարցին:

Իրանագետն ընդունում է, որ նման մտավախություն, անշուշտ, կար, որը զուտ տեսական դաշտում հիմնավոր էր:

«Գիտենք, որ սահմանափակումների մեջ գտնվող Իրանը հայկական ուղղությունը դիտարկում էր որպես այդ շրջափակումը հաղթահարելու կարևոր օղակներից մեկը, բայց դատելով վերջին շրջանում իրականացված քայլերից, օրինակ՝ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, որը Իրանի պատժամիջոցների վերացումից հետո նման ծավալի առաջին համաձայնագիրն էր, պարզ է դառնում, որ Իրանի համար հայկական ուղությունն ամենևին չի կորցրել իր արդիականությունը»,-հավաստիացրել է նա:

Իրանագետն ընդգծում է՝ Հայաստանն Իրանի շրջափակման մեջ գտնվելու ընթացքում երբևիցե  չի ձեռնարկել որևէ հակաիրանական քայլ, չնայած Հայաստանի վրա եղել են ճնշումներ՝ Իրանի հետ գործակցելու հնարավորությունը սահմանափակելու համար:

«Նույն բանը չի կարելի ասել Իրանի մեկ այլ հարևանի` Ադրբեջանի մասին, որը պարբերաբար մասնակցել է հակաիրանական գործողություններին թե՛ սեփական նախաձեռնությամբ, թե՛ դրսի ուժերի թելադրանքով»,-նկատել է Վարդան Ոսկանյանը:

Հայաստանն Իրանի համար հետաքրքիր է, թե՛ որպես միավորումերի կազմում, թե՛ որպես առանձին խաղացող, և այս տեսանկյունից, ըստ իրանագետի, Հայաստանը ստանում է լրացուցիչ հնարավորություններ: Այս համատեքստում բանախոսը  բնական է համարում, որ ԵԱՏՄ շուկան իր ծավալներով շատ ավելի գրավիչ է Իրանի համար, քան միայն Հայաստանի շուկան:

«Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք. հայերս մի կողմից Մերձավոր Արևելքի մի մասն ենք, մյուս կողմից՝ կովկասյան աշխարհի, իսկ երրրորդ կողմից  էլ, աշխարհայացքային բազմաթիվ տարրերով, եվրոպացի ենք և ճանաչում ենք թե՛ Մերձավոր Արևելքը, թե՛ Կովկասը, թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, արդյունքում կարող ենք կարևոր միջնորդ լինել այս խաչմերուկում  և ունենալ չափազանց կարևոր դերակատարություն»,-վստահ է իրանագետը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Իրանի և միջազգային միջնորդների միջև ձեռք բերված համաձայնության կիրարկմանը, ապա բանախոսն ընդգծում է, որ բարդ և երկարատև գործընթաց է, որը բախվում է բազմաթիվ խոչընդոտների:

«Դրանք հիմնականում պայմանավորված են տարածաշրջանում առկա հակասություններով: Մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանն ունի հակառակորդներ, որոնցից ամենակարևորները Սաուդյան Արաբիան և Իսրայելն են:  Հակառակորդների թվում է  նաև փոքր-ինչ հավասարակշռված դիրքորոշմամբ Թուրքիան, և բնական է, որ Իրանի դերի մեծացումը տարածաշրջանում չի բխում  թուրքական պետության շահերից: Հիմա այս խաղացողներն ամեն ջանք գործադրելու են, որպեսզի համաձայնությունը խոչընդոտվի, այդ թվում՝ չվավերացվի ԱՄՆ Կոնգրեսում»,-մեկնաբանել էնա:

Իրանագետի գնահատմամբ՝ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը փաստացիորեն շահում են հարաբերությունների կարգավորումից: Խոսել գործընկերային, դաշնակցային սերտ հարաբերությունների մասին, բանախոսը վաղ է համարում, սակայն ընդգծում է, որ հարաբերությունների կարգավորման որոշակի գործընթացի մեկնարկն արդեն տրված է:

«Փաստորեն, երկու կողմն էլ դրսևորեցին քաղաքական կամք, գնացին փոխզիջումների, և այդ փոխզիջումների արդյունքն այդ համաձայնագիրն է, որը Հայաստանի համար բավական ձեռնտու և հեռանկարային փաստաթուղթ է»,-ամփոփել է Վարդան Ոսկանյանը:

Լրահոս
0