00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանի հայազգի նախագահները

© Barev TodayЭлиас Юсуф Саркис
Элиас Юсуф Саркис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիբանանի պատմության ընթացքում երեք անգամ այդ երկրի նախագահ են դարձել հայազգի ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Լիբանանի հայ համայնքը սփյուռքի և Մերձավոր Արևելքի խոշորագույններից է։ Լիբանանի տարածքում ապրելու ողջ պատմության ընթացքում, հայերն ակտիվ մասնակցել են երկրի կյանքի և կայացման տարբեր ոլորտներին` քաղաքականության, մշակույթի, տնտեսության, արվեստի, կրոնի ոլորտներում։ Նրանք մեծ ավանդ են ունեցել և շարունակում են ունենալ Լիբանանի զարգացման գործում։ Այդ պետության գոյության ողջ պատմության ընթացքում  նախագահներ են դարձել նաև հայերը, հայտնում է barevtoday–ը ։

© Barev TodayКамиль Нимр Шамун
Камиль Нимр Шамун - Sputnik Արմենիա
Камиль Нимр Шамун

Քամիլ Նիմր Շամունը Լիբանանի նախագահ է եղել 1952–ից մինչև 1958 թվականները։ Շամունը ծնվել է 1900 թվականի ապրիլի 3–ին Օսմանյան կայսրության Դել էլ Քամար քաղաքում հայ–մարոնիթական ընտանիքում։ Իրավաբանի կրթություն է ստացել Սանկտ Ջոզեֆի համալսարանում։ 1934 թվականին առաջին անգամ ընտրվել է Լիբանանի խորհրդարանում, պայքարել Ֆրանսիայից Լիբանանի անկախության համար, բանտում է եղել Լիբանանի ապագա առաջին նախագահի և վարչապետի հետ, իսկ զանգվածային ցույցերի շնորհիվ նոյեմբերի 22–ին բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել,  այդ օրը Լիբանանում նշվում է որպես անկախության օր։

Մինչև 1951 թվականը Քամիլ Շամունը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Լիբանանի դեսպանի պաշտոնը, իակ 1952 թվականին ընտրվել է Լիբանանի նախագահ։ Քրիստոնյա նախագահի առկայությունը ձեռնտու չէր Լիբանանի իսլամիստներին, ովքեր 1958 թվականին Շամունին պաշտոնանկ անելու փորձ են արել։ Դիվանագիտական բանակցությունների շնորհիվ, հարցը խաղաղ լուծում է ունեցել, և Շամունը լքել է պաշտոնն առաջին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։

Քամիլ Շամունը կարևոր դերակատարություն է ունեցել Լիբանանի քաղաքացիական պատերազմում` դառնալով շարժման քրիստոնեական առաջնորդ։ Նրա հակաիսլամիստական հայացքների համար նրան անվանել են «լիբանանցի խաչակիր»։

Լիբանանում կառուցվել է մեծ մարզադաշտ, որը կրում է Շամունի անունը։ Նա մահացել է 1984 թվականին։

© Barev TodayЭлиас Юсуф Саркис
Элиас Юсуф Саркис - Sputnik Արմենիա
Элиас Юсуф Саркис

Էլիաս Յուսուֆ Սարկիսը Լիբանանի նախագահ է եղել 1976–ից 1982 թվականներին։ Նա ծնվել է լեռնային Շաբանյահ քրիստոնեաբնակ և մուսուլմանաբնակ գյուղում։ Էլիասի հայրը զտարյուն հայ էր, մայրը` ղպտի քրիստոնյա։

Նույնպես ավարտել է Սանկտ Ջոզեֆի համալսարանը, 1968 թվականին դարձել է Լիբանանի կենտրոնական բանկի ղեկավար և այդ պաշտոնում աշխատել է 9 տարի։

Էլիաս Սարկիսը Լիբանանի նախագահ է դարձել երկրի քաղաքացիական պատերազմի ամենաթեժ պահին։ Նա մահացել է 1985 թվականին Փարիզում, նրա մարմինն ամփոփված է Լիբանանում։

Էմիլ Ջամիլ Լահուդը Լիբանանի նախագահ է եղել 1998 թվականից մինչև 2007 թվականը։ Նա ծնվել է Բահաբդաթ լիբանանյան քաղաքում, հայ–մարոնիթական ընտանիքում։ Հայրը լիբանանյան գեներալ էր, մայրը` Ադրինե Բաջակյանը հայ է եղել։ Էմիլի դաստիարակության հարցում մեծ դեր է խաղացել պապը` Մինասը։ Ու չնայած հայրը մարոնիթ էր, Լահուդը դաստիարակվել է հայկական սովորույթներով։

© Barev TodayЭмиль Джамиль Лахуд
Эмиль Джамиль Лахуд - Sputnik Արմենիա
Эмиль Джамиль Лахуд

Էմիլը ստացել է ռազմածովային կրթություն, հետագայում դարձել է Լիբանանի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար, իսկ 1998 թվականին 62–ամյա Լահուդն ընտրվել է Լիբանանի նախագահ։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին Լահուդն ակտիվորեն օժանդակել է հայկական համայնքին։ Հենց նա է կազմակերպել մահմեդական գրոհներից հայկական բնակչության պաշտպանությունը։ Գեներալի ջանքերի շնորհիվ, 1997 թվականին Լիբանանի Ազգային ժողովն ընդունել է բանաձև ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մասին։

Երբեք նախկինում հայերն այդպիսի բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, ինչպես Լահուդի պաշտոնավարման օրոք։ Այսօր նախկին նախագահը շարունակում է ակտիվ գործակցել և օժանդակել լիբանանահայ բնակչությանը։

2001 թվականին Էմիլ Լահուդն առաջին անգամ այցելել է Հայաստան։ Ամուսնացած է հայ Անդրե Ամադյանի հետ։ Զույգի հարսանիքը հայ ավանդույթներով է անցկացվել։

Պաշտոնական տվյալներով, Լիբանանում ապրում է 165 հազար հայ։ Համարվում է, որ Լիբանանի հայկական համայնքն առաջացել է Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության արդյունքում։

Լրահոս
0