ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. Հայաստանում քրեական գործ է հարուցվել կնոջ նկատմամբ, ում կասկածում են խաբեությամբ 19 քաղաքացիներից ընդհանուր առմամբ ավելի քան 150 հազար դոլար յուրացնելու մասին, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, չորս մարդ է դիմել Քննչական կոմիտե հայտարարությամբ, որում ասվել է, որ քաղաքացի Աիդա Հովհաննիսյանը խաբեությամբ նրանցից վերցրել է խոշոր գումարներ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հովհաննիսյանը խոշոր գումարներ է ստացել ևս 15 հոգուց։
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (խոշոր չափերի խարդախություն)։
Խարդախ կինը Հայաստանում 19 հոգուց 150 հազար դոլար է շորթել
12:41 21.08.2015 (Թարմացված է: 12:43 21.08.2015)
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
Քննչական կոմիտե հայտարարություններ են ստացվել մի խումբ քաղաքացիներից, որոնք պնդել են, որ Աիդա Հովհաննիսյանը խաբեությամբ նրանցից խոշոր գումարներ է վերցրել