ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. 60 միլիոն դոլարի (մոտ 126 հազար դոլարի) տուգանքը և «Առինջ Մոլ» նոր տոնավաճառի բացումը «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում գտնվող մեծ տոնավաճառի և, որպես հետևանք, հենց մարզադաշտի սնանկացման պատճառ է դարձել, «Sputnik-Արմենիա» տեղեկատվական պորտալին ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, տոնավաճառի և մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը։
Ըստ նրա, «Առինջ Մոլը» բացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և վերջիններին անվճար տեղերի տրամադրման պատճառով բազմաթիվ առևտրականներ «Հրազդան» տոնավաճառից տեղափոխվել են այնտեղ։
Իսկ տուգանքը, ինչպես պարզաբանեց Աղաբաբյանը, մի քանի ամիս առաջ սահմանել է Ֆինանսների նախարարությունը տոնավաճառում հայտնաբերված խախտումների պատճառով։
«Մարզադաշտը պահելու ծախսերը մարվում էին տոնավաճառի հաշվին։ Իսկ այնտեղ հարյուր միավորից մնացել է ընդամենը հինգը»,– պարզաբանեց նա։
Այն հարցին, թե, արդյո՞ք, նա կանխամտածվածություն է տեսնում Հայաստանի ֆինանսների նախարարության և Գագիկ Ծառուկյանի գործողություններում` Աղաբաբյանը նշեց, որ այդ գործողությունների նպատակը բիզնես–մրցակցին վերացնելն էր։
Ունեցած տեղեկություններով, «Հրազդան» մարզադաշտը չի գործի առաջիկա երեք տարիներին, իսկ սեփականատերն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի աշխատողների պարտքերը վճարելու և խնդիրները լուծելու ուղղությամբ։
Տուգանքն ու մրցակցությունը սնանկացրել են «Հրազդան» տոնավաճառը և մարզադաշտը
11:29 21.08.2015 (Թարմացված է: 11:56 21.08.2015)
© Photo : official site of the FFAСтадион "Раздан"
© Photo : official site of the FFA
Բաժանորդագրվել
Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը չի գործի առաջիկա երեք տարիներին, իսկ սեփականատերն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի աշխատողների պարտքերը մարելու և խնդիրները լուծելու ուղղությամբ