ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. «Հրավառությունների միջազգային փառատոնին», որը կանցկացվի Մոսկվայում օգոստոսի 21–22–ը, կմասնակցեն աշխարհի լավագույն հրատեխնիկները, հայտնում է միջոցառման կազմակերպիչ Ռոստեխ պետկորպորացիայի մամուլի ծառայությունը։
«Միջազգային փառատոնի ձևաչափով մենք ցանկանում ենք ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ է ժամանակակից հրատեխնիկան։ Ահա ինչու ենք որոշել մոսկվացիների և քաղաքի հյուրերի համար կազմակերպել հիանալի շոու, որում հրատեխնիկայի ամենաժամանանակից տեխնոլոգիաները և մասնակիցների պրոֆեսիոնալիզմը կուղեկցվի համաշխարհային հեղինակների երաժշտական ստեղծագործություններով»,– ասել է Ռոստեխի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, ում խոսքն է մեջբերում հաղորդումը։
Փառատոնին մասնակցող հրատեխնիկները տարբեր փառատոների պարգևներ ունեն, ոմանք նաև մասնակցել են Բարսելոնայի, Թուրինի և Պեկինի Օլիմպիական խաղերի, Մինսկի հոկեյի աշխարհի առաջնության բացման արարողությունների կազմակերպմանը։
Փառատոնը կսկսվի ժամը 21։00–ին, մուտքն ազատ կլինի, այդ պատճառով ակնկալվում է, որ միջոցառումը կայցելեն հարյուր հազարավոր մարդիկ։ Փառատոնը կփակի հատուկ գալա հրավառությունը, որը մշակել են ռուս հրատեխնիկների թիմերը։
Օգոստոսի 21-22–ին Մոսկվայի երկինքը կլուսավորի հրավառությունների շքերթը
© Sputnik / Б. Грачев
/ Բաժանորդագրվել
21։00–ին սկսված փառատոնի մասնակցությունն ազատ կլինի։ Փառատոնը կփակի հատուկ գալա–հրավառությունը, որը մշակել են հրատեխնիկների ռուսական թիմեր։