ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի-Sputnik. Վրաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում մահացել է չորս մարդ, այդ թվում` Հայաստանի քաղաքացիներ, ևս երկուսը տուժել են, հաղորդվում է հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքում` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ բաժնին ժամը 23։26–ի դրությամբ։
Հաղորդագրության համաձայն, Վրաստանում ՃՏՊ–ի մասին, որում տուժել են Հայաստանի քաղաքացիներ, ահազանգ է ստացվել հինգշաբթի ժամը 19։58–ին։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների բաժանմունքից հաղորդել են, որ ժամը 14։37–ին բախվել են «Օփել» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, ՃՏՊ–ի հետևանքով մահացել է երեք մարդ, տուժել են Հայաստանի երեք քաղաքացիներ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ բաժանմունքի նորացված տվյալներով` 23։26–ի դրությամբ մահացել է չորս մարդ, տուժել են երկուսը։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Ինչպես հաղորդում է «Sputnik-Վրաստան» կայքը, ՃՏՊ փաստով հարուցվել է քրեական գործ «տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան» հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 6-10 տարով։