ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Հինգշաբթի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն է նշանակվել ՌԴ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Օլեգ Բելոզերովը։
«Ես որոշում եմ ընդունել Ձեզ նշանակել «ՌԵ» ԲԲԸ–ի ղեկավար` միաժամանակ ազատելով փոխնախարարի պաշտոնից»,– ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Բելոզերովի հետ հանդիպմանը։
«ՌԵ» ԲԲԸ–ի նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել` կապված այլ աշխատանքի անցնելու հետ։
«Դուք պետք է միանգամից ձեռնամուխ լինեք նոր պարտականությունների կատարմանը։ Հուսով եմ, որ վաղը Ձեզ կհանձնվեն Ձեր լիազորությունները»,– ասել է Մեդվեդևը Բելոզերովի հետ հանդիպմանը։
Նրա խոսքով` ուրբաթ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը նոր ղեկավարին կներկայացնի ՌԵ կոլեկտիվին։
Հինգշաբթի Կալինինգրադի մարզային ընտրական հանձնաժողովը հաստատել է Յակունինի մոտ դիվանագիտական աստիճանի առկայությունը, ով հավակնում է մարզից Դաշնությունների խորհրդի սենատորի պաշտոնին։
Ռուսական երկաթուղու ղեկավար է նշանակվել տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Բելոզերովը
© Пресс-служба Минтранса России
/ Բաժանորդագրվել
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նաև նշել է, որ Վլադիմիր Յակունինից ՌԵ նոր ղեկավար Օլեգ Բելոզերովին լիազորությունների հանձնումը տեղի կունենա ուրբաթ