ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմավորման գրոհայինները Սիրիայի Փալմիրա քաղաքում գլխատել են հայտնի հնագետին այն պատճառով, որ նա հրաժարվել է տանել նրանց քաղաքի գաղտնի գանձերի մոտ, հաղորդում է Guardian բրիտանական թերթը։
Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, ԻՊ գրոհայինները երեքշաբթի գլխատել են հայտնի գիտնական Հալեդ Ասադին և նրա մարմինը կախել են հին քաղաքի հրապարակում։ Հալեդ Ասադն ավելի քան 50 տարի զբաղեցնում էր Փալմիրայի հնագիտական ծառայության ղեկավարի պաշտոնը։ ԻՊ գրոհայինները շուրջ մեկ ամիս գերության մեջ էին պահում գիտնականին և հարցաքննում։
Ինչպես գրում է թերթը, Ասադը, հավանաբար, հրաժարվել է ասել, թե որտեղ են գտնվում իշխանությունների թաքցրած արժեքավոր գտածոները։ Ասադի նախկին գործընկերոջ խոսքով` նա մասնակցել է թանգարանից գտածոների տարհանմանը մինչև ԻՊ–ի կողմից քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելը։
Փալմիրան, որի հնագույն ավերակները ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից են, մայիսի կեսին անցել է գրոհայինների վերահսկողության տակ։ Քաղաքից հեռանալուց առաջ սիրիական բանակը տարհանել է բնակիչների մեծ մասին և Փալմիրայի կենտրոնական թանգարանի թանկարժեք պատմական իրերը։ Քաղաքի գրավումից հետո ոչնչացման սպառնալիքի տակ հայտնվեցին հնագույն առարկաներն ու տաճարները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքում գտնվում է 1,5–2 հազար ահաբեկիչ։ Բանակը շարունակում է քաղաքին մոտեցնել իր զորքերը` հնարավոր գրոհ կազմակերպելու նպատակով։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է։ Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվեց զավթել Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը։ Բացի այդ, նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, մասնավորապես` Լիբիայում։
ԻՊ–ի գրոհայինները Փալմիրայում դաժանորեն սպանել են հռչակավոր հնագետ Ասադին
© Sputnik / Дмитрий Виноградов
/ Բաժանորդագրվել
Հալեդ Ասադը, ով սպանության պահին 82 տարեկան էր, ավելի քան 50 տարի զբաղեցնում էր Փալմիրայի հնագիտական ծառայության ղեկավարի պաշտոնը։ ԻՊ գրոհայինները շուրջ մեկ ամիս գերության մեջ էին պահում գիտնականին և հարցաքննում