ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թրանսֆերային գնով ԱՊՀ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների շարքում երկրորդ տեղն է զբաղեցրել, հայտնում է Sports.ru–ն` հղում անելով transfermarkt.de–ին։
2013 թվականի ամռանը Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Յուրգեն Կլոպը համոզել է և նա 27.5 մլն եվրոյով անցել է Դոնեցկի «Շախտյորից»` Դորտմունդի «Բորուսիա», չնայած, որ մինչև վերջին պահը կիսապաշտպանին հավակնում էին «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»։
Գերմանական ակումբի պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստն արդարացնում է այն ծախսերը, որոնք արվել են, և կարծես թե, պատրաստ է դառնալ իր ակումբի առաջնորդը։ Կկարողանա արդյոք Հենրիխ Մխիթարյանը մինչև վերջ բացահայտի իր տաղանդը, կերևա այս շրջանի խաղերից հետո։
Տրանսֆերների գումարով նրան անցել է միայն Անդրեյ Շևչենկոն (Ուկրաինա), որի տրանսֆերների գումարը կազմում է 46 մլն եվրո (2006 թվականին «Միլանից» «Չելսի»)
11 հոգուց բաղկացած ցուցակում է նաև` Դմիտրի Չիգրինսկին (Ուկրաինա)` 25 մլն եվրո, Անդրեյ Յարմոլենկոն (Ուկրաինա)` 24 մլն եվրո, Եվգենի Կոնոպլյանկան (Ուկրաինա)` 20 մլն եվրո, Ալեքսանդր Կոկորինը (Ռուսաստան)` 19 մլն եվրո, Յուրի Ժիրկովը (Ռուսաստան)` 21 մլն եվրո, Սերգեյ Ռեբրովը (Ուկրաինա)` 18 մլն եվրո, Ռոման Պավլյուչենկոն (Ռուսաստան)` 17.4 մլն եվրո, Անդրեյ Արշավինը (Ռուսաստան)` 16.5 մլն եվրո և Կախա Կալաձեն (Վրաստան)` 16 մլն եվրո։
ԶԼՄ. ԱՊՀ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների շարքում Մխիթարյանը երկրորդ տեղում է
© Sputnik / Виталий Тимкив
/ Բաժանորդագրվել
Ցուցակը գլխավորում է Անդրեյ Շևչոնկոն (Ուկրաինա), որի տեղափոխման գումարը կազմել է 46 մլն եվրո (2006 թվականին «Միլանից» «Չելսի»)