ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Ռուս դերասան և ռեժիսոր Լև Դուրովը հիանալի, բարի և ազնիվ անձնավորություն էր, իր գործի նվիրյալը, «Sputnik-Արմենիա» պորտալին ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Լև Դուրովը մահացել է հինգշաբթի գիշերը Մոսկվայում։ Դերասանին հիվանդանոց տեղափոխելու մասին հայտնի էր դարձել օգոստոսի 7-ին, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Որոշակի ապաքինումից հետո Դուրովի ինքնազգացողությունը կրկին վատացել էր, բժիշկները նրա մոտ ախտորոշել էին ծանր թոքաբորբ։
«Նրա հետ աշխատելու բախտ չի վիճակվել, սակայն մենք բավականին մտերիմ էինք։ Դուրովը Մալայա Բրոննայա փողոցի վրա գտնվող թատրոնի լեգենդար սերնդի ներկայացուցիչ էր։ 80–ականներին այդ թատրոնը լավագույններից մեկն էր համարվում», – նշեց Ղազանչյանը։
Ռուս դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լև Դուրովը ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում։ Դուրովների ընտանիքը պատկանում է ռուս հայտնի կրկեսային արտիստների տոհմին։ 1967 թվականին Դուրովն ընդունվել է Մոսկվայի դրամատիկական թատրոն։ Լև Դուրովը սկսել է նկարահանվել 1954 թվականից և ավելի քան 160 դեր է խաղացել։
Ղազանչյան. Լև Դուրովն իր գործին հավատարիմ մարդ էր
© Sputnik / Екатерина Чеснокова
/ Բաժանորդագրվել
Դուրովը Մալայա Բրոննայա փողոցի վրա գտնվող թատրոնի լեգենդար սերնդի ներկայացուցիչ էր։ 80–ականներին այդ թատրոնը լավագույններից մեկն էր համարվում, ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը