00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատլանտյան օվկիանոսում 4,5 մլն դոլարի ոսկի են գտել

© Sputnik / Роман Денисов / Անցնել մեդիապահոցЧлены Донецкого клуба любителей подводного плавания "Шельф"
Члены Донецкого клуба любителей подводного плавания Шельф - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դայվերներն Ատլանտյան օվկիանոսի հատակից բարձրացրել են 350 ոսկե մետաղադրամներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքն այս պահին կազմում է մոտ 300 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում գանձեր որոնողները իսպանական գալեոնների խորտակման վայրում գտել են 4,5 մլն դոլարի ոսկե մետաղադրամներ, հաղորդում է Florida Today լրատվական պորտալը։

Բրենթ Բրիսբենը (Brent Brisben) և նրա վարձած թիմը ոսկե մետաղադրամները գտել են հուլիսի 30–ին, սակայն Բրիսբենն այդ գտածոյի մասին տեղեկացրել է միայն օգոստոսի 19–ին։ Բրիսբենն այն տարածքի սեփականետերն է, որտեղ գտել են գանձը։

Capitana նավի անդամները երկու օրում (հուլիսի 30 և 31) Ատլանտյան օվկիանոսի հատակից բարձրացրել են 350 ոսկե մետաղադրամներ, որոնցից ինը բացառիկ են, քանի որ ձուլվել են հատուկ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V–ի համար։

Այս պահին այդ մետաղադրամներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է մոտ 300 հազար դոլար։

Գանձը գտնվել է ափից ոչ հեռու, ոչ շատ խորը տարածքում։ Գտածոն նաև հատուկ նշանակություն ունի այն պատճառով, որ այն գտնվել է իսպանական նավատորմի խորտակման 300–րդ տարելիցի տարում։

Հայտնաբերված ոսկին, ամենայն հավանականությամբ, գտնվել է 1715թ.–ի հուլիսի 24–ին Հավանայից Իսպանիա մեկնող 11 գալեոններից մեկում։ Մեկ շաբաթ հետո մոլեգնած փոթորիկի հետևանքով նավերը խորտակվել են, ավելի քան հազար մարդ է մահացել։

Նավերում եղել են թանկարժեք իրեր, որոնց ընդհանուր արժեքը մեր օրերում կազմում է մոտ 400 մլն դոլար։

Բրիսբենի գտածոյից երկու օր առաջ Ֆլորիդա նահանգում բնակվող գանձեր որոնողների ընտանիքը Բրիսբենի տարածքում 1 մլն դոլարի ոսկի էր գտել։

Լրահոս
0