ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հինգշաբթի տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 27–ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էին, որ տուժել է 8 մարդ։
Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի Կահիրեի արվարձանում, անվտանգության ուժերի վարչության և դատարանի շենքից ոչ հեռու։ Վերջին տվյալով` գործի է դրվել պայթուցիչ սարք, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում է գործակալությունը, պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող մի քանի շենքերն ու դպրոցը։
«Պայթյունը տեղի է ունեցել, երբ ականապատ ավտոմեքենան կանգ է առել ազգային անվտանգության վարչության շենքի մոտ, վարորդը մոտոցիկլետով հեռացել է դեպքի վայրից», – Սինհուա գործակալությունը ներկայացնում է Եգիպտոսի ՆԳՆ–ի հայտարարությունը։
Տուժել են ոստիկանության 7 աշխատակիցներ և բնակիչներ։ ՆԳՆ–ի տվյալով` անհայտ անձը ավտոմեքենան կայանել է անվտանգության վարչության շենքի մոտ, իսկ ինքը հեռացել մոտոցիկլետով։
Պայթյունի հետևանքով փլվել են ոչ միայն անվտանգության վարչության շենքի, այլև մոտական խանութների և բնակելի տների ճակատային հատվածները։
Ներկա պահին տարածաշրջանում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել։
Պայթյուն Կահիրեում. տուժել է 27 մարդ
© Mimi-GalleryВзрыв
Բաժանորդագրվել
Պայթյունը տեղի է ունեցել, երբ ականապատ ավտոմեքենան կանգ է առել ազգային անվտանգության վարչության շենքի մոտ, վարորդը թաքնվել է դեպքի վայրից