ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի– Sputnik. Ոստիկանությունը ձերբակալել է իսպանացի ճարտարապետ Խոսե Կոնեխերոյին բանկերից 330 հազար եվրո գողանալու համար։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով Eurosport–ին։
Իրավապահ մարմինների աշխատողները հանցագործին որոնել են հինգ տարի։ Այդ ընթացքում 17–ամյա երկվորյակ քույրերի` Ալբայի և Լայայի հայրը չորս կողոպուտ է կատարել։ Ամեն անգամ նա ներխուժել է շենք և զենքի սպառնալիքով փող պահանջել գանձապահներից։
Կոնեխերոյին գտնելու գործում դեր է խաղացել նրա Ducati Monster մոտոցիկլետը, որը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում այն ժամանակ, երբ իսպանացին թաքնվել է հանցագործության հերթական վայրից։ Երկրում գրանցված են ընդամենը 368 նման մոտոցիկլետներ, ինչի շնորհիվ ոստիկանությունը կարողացել է պարզել կողոպտիչի ինքնությունը։
Իր կենսակերպը նա բացատրել է երեխաների մասին հոգ տանելու անհրաժեշտությամբ. նա երազել է իր աղջիկներին դարձնել պրոֆեսիոնալ թենիսիստներ։ Գողացված փողերը 47–ամյա ճարտարապետը ծախսել է սեփական տան դիմաց թենիսի կորտ կառուցելու, ինչպես նաև թենիսի ակադեմիայում աղջիկների ուսման համար։ Նա վճարել է նաև Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերում աղջիկների մասնակցության համար։
Ալբա Կոնեխերոն իր կարիերայի ընթացքում երեք հաղթանակ է տարել ITF մրցաշարերի հիմնական սեթերում, իսկ քույրը ոչ մի հաղթանակ չի ունեցել։
Իսպանացին բանկեր է կողոպտել հանուն իր աղջիկների թենիսային կարիերայի
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
17–ամյա երկվորյակ քույրերի` Ալբայի և Լայայի հայրը չորս կողոպուտ է կատարել. նա շենք է ներխուժել և զենքի սպառնալիքով փող պահանջել գանձապահներից