ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի– Sputnik. Ռուսական С-300–ները կմատակարարվեն Իրանին այս տարի, դրանց թիվը նշված է ավելի վաղ կնքված պայմանագրում, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ի բարձրաստիճան աղբյուրը։
«Իհարկե, համալիրները կմատակարարվեն այս տարի», – նշել է աղբյուրը։
«Որքան նշված է պայմանագրում, այդքան էլ կմատակարարվի», – ավելացրել է նա` պատասխանելով այն հարցին, թե իսկապե՞ս Ռուսաստանն Իրանին կմատակարարի С-300–ի չորս դիվիզիոն` երեքի փոխարեն։
Ինչպես ավելի վաղ Sputnik գործակալությանը տեղեկացրել էր Իրանի ՊՆ–ի աղբյուրը, Թեհրանը կարող է Ռուսաստանից ստանալ արդիականացված С-300–ի չորս դիվիզիոն` երեքի փոխարեն, ինչպես նշված էր հին պայմանագրում։
Ռուսաստանն ու Իրանը 2007 թ.–ին С-300 համալիրների մատակարարման պայմանագիր են կնքել։ ՄԱԿ–ի ԱԽ–ի կողմից 1929 բանաձևի ընդունումից հետո, որը նախատեսում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների ներդրում, պայմանագրի կատարումը դադարեցվել էր։ Դրան ի պատասխան` Իրանը Միջազգային արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ։ Կողմերը բանակցություններ են վարում այդ հայցը հետ կանչելու շուրջ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա ապրիլին հրամանագիր էր ստորագրել, որը հանում է Իրան այդ համալիրների մատակարարման նկատմամբ ներդրված արգելքը։
Հնարավոր է` Իրանը С-300 ռուսական համալիրները ստանա այս տարի
© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցДемонстрационная программа Международного военно-технического форума "Армия-2015"
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
С-300 համալիրների մատակարարման մասին Ռուսաստանի և Իրանի միջև պայմանագիրը կնքվել է 2007 թ.–ին։ ՌԴ ԱԳՆ–ի աղբյուրի համաձայն` համալիրները կմատակարարվեն այս տարի, դրանց թիվը նշվում է պայմանագրում, և փոփոխություններ չեն նախատեսվում