ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի–Sputnik. Ոստիկանությունը ձերբակալել է Կալուգայի երկու բնակչի, որոնց կասկածում են Տարուսայի պատկերասրահից երեք նկար գողանալու մեջ։ Գողացված կտավներն առգրավվել են, տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան։
Հաղորդվում է, որ այս տարվա հուլիսի 9–ի առավոտյան Կալուգայի մարզի Տարուսա քաղաքում երկու անհայտ անձինք դիմակներով ներխուժել են պատկերասրահի տարածք, որը Կալուգայի կերպարվեստի թանգարանի մասնաճյուղն է։
Պատկերասրահի տնօրենին և արվեստագետին սպառնալով ատրճանակի նման առարկայով` չարագործները կապել են նրանց և գողացել Այվազովսկու «Ծովը Կապրի կղզու մոտ», Պոլյոնովի «Երուսաղեմցի հրեայի գլուխը» նկարներն ու անհայտ նկարչի նկար։
Հասցված վնասը գնահատվում է մոտ 7,5 մլն ռուբլի։
«Օպերատիվ–հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ձերբակալվել են Կալուգա քաղաքի 31 և 32–ամյա բնակիչներ, որոնցից մեկն ավելի վաղ դատված է եղել։ Նրանց մոտից առգրավվել են Ի. Կ. Այվազովսկու «Ծովը Կապրի կղզու մոտ» և Վ. Դ. Պոլյոնովի «Երուսաղեմցի հրեայի գլուխը» նկարները», – նշել է Ալեքսեևան։
Նա ավելացրել է, որ երրորդ նկարը ոստիկանները հայտնաբերել են քաղաքի գրավատներից մեկում։
Նկարների որոնման աշխատանքներով զբաղվել են ՌԴ ՆԳՆ–ի քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ՆԳՆ–ի Կալուգայի շրջանի վարչության աշխատակիցները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունը հայտնաբերել է Տարուսայից գողացված Այվազովսկու և Պոլյոնովի նկարները
© страница РИА Новости в FacebookАйвазовский картина
© страница РИА Новости в Facebook
Բաժանորդագրվել
Հուլիսի 9–ին երկու անհայտ անձինք ներխուժել են Տարուսա քաղաքում գտնվող Կալուգայի կերպարվեստի թանգարանի մասնաճյուղ և գողացել ավելի քան 7,5 մլն ռուբլի արժողության նկարներ։ Հանցագործները ձերբակալվել են, նրանք Կալուգայի բնակիչներ են