ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի–Sputnik. Իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման գնել է ադամանդապատ ֆուտբոլի գնդակ, որը պատրաստելու համար ոսկերիչներն ավելի քան 72 հազար թանկարժեք քար են օգտագործել, հաղորդում է lifenews.ru–ն։
Արտասովոր առարկայի համար «թագավորական» ակումբի ֆուտբոլիստը վճարել է 250 հազար դոլար։
Ոսկերիչներ Դեյվ Բլինգը և Ուիլլ Դա Բոսան, որոնց հետ Բենզեման ընկերական հարաբերությունների մեջ է, իրական չափերի ֆուտբոլի գնդակ են պատրաստել։
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման 2009 թ.–ից հանդես է գալիս Մադրիդի ակումբում։ Ֆուտբոլիստը գնահատվում է 35 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի «Մանչեսթեր» ակումբը ցանկանում է գնել ֆուտբոլիստին, սակայն «թագավորական» ակումբը հրաժարվել է վաճառել ֆրանսիացի ֆուտբոլիստին։
«Ռեալ Մադրիդ» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման ադամանդե ֆուտբոլի գնդակ է գնել
12:21 19.08.2015 (Թարմացված է: 15:34 19.08.2015)
© InstagramМяч из бриллиантов
© Instagram
Բաժանորդագրվել
Գնդակը պատրաստելու համար ոսկերիչներն ավելի քան 72 հազար թանկարժեք քար են օգտագործել