ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի– Sputnik. Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված կանադական ծառայության օգտատերերի տվյալները հասանելի են դարձել կայքը կոտրած հաքերների շնորհիվ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Ashley Madison–ի ծանոթությունների կայքը, որը պատկանում է Avid Life Media կանադական ընկերությանը, ստեղծված է օգնելու նրանց, ովքեր ցանկանում են դավաճանել իրենց երկրորդ կեսին։ Կայքի նշանաբանն է` «Կյանքը կարճ է։ Սիրավեպ սկսիր»։
Ավելի վաղ հաքերները սպառնացել էին հասանելի դարձնել 37 մլն օգտատերերի տվյալները, եթե կայքի սեփականատերերը չջնջեն այն։
Հեռուստաալիքի տեղեկատվության մեջ նշված չէ օգտատերերի հստակ թիվը, որոնց տվյալները հրապարակվել են։ Դրանք հրապարակվել են «մուգ ցանցում»` համացանցի այն հատվածում, որը չի գտնում Google–ն ու այլ որոնողական համակարգերի մեծամասնությունը։ ՏՏ ոլորտի նորվեգացի փորձագետ Պեր Թորսհայմի խոսքով` նման ոլորտի նկատմամբ հասանելիություն կարելի է ստանալ միայն Tor հատուկ բրաուզերի միջոցով։
Թորսհայմը նաև տեղեկացրել է, որ հրապարակված տվյալներում նշվում են օգտատերերի անունները, վարկային քարտերի համարները, ինչպես նաև կայքում ծախսած գումարի չափը։
Կայքի սեփականատերերն այս ամենը հանցագործություն են որակել, որն ուղղված է կայքի օգտատերերի դեմ։
Անհավատարիմ ամուսինների կայքի տեղեկատվությունը դրվել է բաց հասանելիությամբ
11:39 19.08.2015 (Թարմացված է: 14:01 19.08.2015)
Բաժանորդագրվել
Avid Life Media կանադական ընկերությանը պատկանող կայքը ստեղծվել է օգնելու նրանց, ովքեր ցանկանում են դավաճանել իրենց երկրորդ կեսին։ Ավելի վաղ հաքերները սպառնացել էին հասանելի դարձնել 37 մլն օգտատերերի տվյալները, եթե կայքի սեփականատերերը չջնջեն այն