ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն ճշտում է, հայերի կամ ՀՀ քաղաքացիների առկայությունը Բանգկոկի պայթյունի զոհերի թվում, «Sputnik–Արմենիա» պորտալին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պայթյունը տեղի է ունեցել Բանգկոկի կենտրոնի գործարար և տուրիստական հատվածում երկուշաբթի Երևանի ժամանակով ժամը 15։56–ին։ Ինքնաշեն ռադիոկառավարվող ռումբը տեղադրվել էր Amarin Plaza առևտրային կենտրոնի և Grand Hayatt Erawan հյուրանոցի մոտակայքում գտնվող հնդուիստական Էրավան կուռքի տաճարի ցանկապատի մոտ։
«Մենք կապնվել են Բանգկոկի մեր հյուպատոսության հետ` հայերի մասին տեղեկությունները ճշտելու համար», – նշել են ԱԳՆ–ի մամուլի ծառայությունում։
Պորտալի զրուցակիցը հայտնել է, որ Թաիլանդի մայրաքաղաքից տեղեկատվություն ստանալու դեպքում, այն կտեղադրվի ՀՀ ԱԳՆ–ի Facebook–ի պաշտոնական էջում
Թաիլանդի ԱԳՆ–ի վերջին պաշտոնական տվյալների համաձայն, ահաբեկության հետևանքով մահացել է 20 մարդ` որոնցից 12-ը տեղում, ևս 8-ը` հիվանդանոցում։ 123-ը վիրավոր են։
Զոհերի թվում, ինչպես հայտնում է ոստիկանությունը, չորս օտարերկրացի են` երեք ՉԺՀ քաղաքացի և մեկ Ֆիլիպինների հպատակ։
ԱԳՆ–ն ճշտում է Բանգկոկի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիների առկայությունը
13:59 18.08.2015 (Թարմացված է: 19:21 18.08.2015)
© Sputnik / Асатур ЕсаянцЗадние МИД Армении
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳՆ–ն Բանգկոկի հյուպատոսություն հարցում է արել` ճշտելու երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի զոհերի տվյալները