ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանում երեխաների առևանգման մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը Facebook–ի իր էջում։
Սոցցանցերում վերջերս շրջանառվում են լուրեր այն մասին, որ հանրապետությունում առկա են երեխաների առևանգման դեպքեր` օրգանների վաճառքի նպատակով։
«Վերջերս որոշ մարդիկ սոցցանցերում լուրեր են տարածում, համաձայն որոնց` հանրապետությունում, իբր, երեխաներ են առևանգում և տանջում։ Հայտնում եմ, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում», – գրել է նա։
Ահարոնյանը կոչ է արել նմանատիպ լուրեր տարածողներին` զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից և անհիմն խուճապ չհրահրել հասարակության շրջանում։