ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Իսպանական «Ռեալ» (Մադրիդ) ֆուտբոլային ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շքեղ բնակարան է ձեռք բերել Նյու Յորքի երկնաքերերից մեկում, հայտնում է Daily Mail–ը։
Աստղային հարձակվողը 18.5 մլն դոլարով լոֆթը ձեռք է բերել Թրամփ–թաուեր երկնաքերում ։ Բնակարանի մակերեսը ավելի քան 230 քմ է։ Հրատարակությունը ենթադրում է, որ Ռոնալդուն պատրաստվում է շարունակել իր կարիերան հյուսիսամերիկայն MLS լիգայում` 2018 թվականին «Ռեալի» հետ իր պայմանագրի ավարտից հետո։
Թրամփ–թաուերը` Նյու Յորքի Հինգերորդ ավենյուում գտնվող 58-հարկանի երկնաքեր է, որի բարձրությունը կազմում է 202 մետր։