ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանում այսօր՝ օգոստոսի 18-ին, սարսափելի սպանություն է եղել, հայտնում է NEWS.am-ը` հղում անելով ոստիկանության լրատվական ծառայությանը։
Ոստիկանությունը հայտնել է, որ ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա:
Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանվածին առաջինը տեսել է մայրը, ով վաղ առավոտյան այցելել է տուն և ինքն էլ տեղեկացրել է ոստիկանությանը կատարվածի մասին:
Դաժան սպանություն. մայրը հայտնաբերել է որդու կացնահարված դին
© Photo : ARKA news agencyПолиция
© Photo : ARKA news agency
Բաժանորդագրվել
Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին