00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ն գործ է հարուցել Հայաստանում քաղաքական ուժերի ակտիվիստների բախումից հետո

© Photo : Федор ОбмайкинУголовное дело
Уголовное дело - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրեական գործ է հարուցվել Երևանում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամների և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Քրեական գործ է հարուցվել Երևանում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամների և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների միջև օգոստոսի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

ՔԿ–ի հաղորդմամբ` ուրբաթ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Ժառանգություն» կուսակցության մի խումբ անդամներ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և ՀԿ-ի  բնականոն աշխատանքը։

Ըստ դիմումատուի հաղորդման` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, կուսակցության անդամները հարձակվել են «Քաղաքացիական գիտակցություն» ակտիվիստների վրա, ծեծի ենթարկել, որի ընթացքում իրեն պատկանող գազային ատրճանակից 2 անգամ կրակել է դեպի վեր, ինչից հետո վիճաբանության մասնակիցները դիմել են փախուստի, իսկ իրենք դիմել են ոստիկանություն:

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը և հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն)։

Ինչպես հայտնում են ՔԿ–ից, կատարվում են քննչական բոլոր անհրաժեշտ գործողություններն անկողմնակալ քննության համար։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հաղորդել էին, որ հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը։ Նա նշել էր, որ հարձակումը, որին մասնակցել են «Ժառանգություն» կուսակցության յոթ անդամներ, կապված էր դրանից մեկ օր առաջ հայկական կայքերից մեկին տված հարցազրույցի հետ։

Կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ «Ժառանգություն» կուսակցությունից ակնկալում է քաղաքացիական պատասխանատվություն, իսկ Հայաստանի քաղաքական ուժերից` կատարվածի քաղաքական գնահատական։

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը միաժամանակ հայտնել է, որ Facebook սոցցանցում բռնկված բանավեճից հետո նա առաջարկել է Սամսոնյանին հանդիպել սրճարանում և զրուցել, սակայն վերջինն առաջարկել է հանդիպումն անցկացնել հասարակական կազմակերպության գրասենյակում։

Ըստ նրա` «Քաղաքացիական գիտակցության» մոտ 15 ներկայացուցիչներ միանգամից հարձակվել են նրանց վրա և սկսել կրակել գազային ատրճանակից։ —0-

Լրահոս
0