ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. «Աստղային պատերազմներ» լեգենդար կինոէպոպեայի իններորդ դրվագն էկրան կբարձրանա 2019 թվականին, դրա ռեժիսորը կլինի Քոլին Տրևորոուն։
Նախատեսված սերիան կավարտի եռապատումը, որը դեկտեմբերին մեկնարկում է «Ողջ մնալ» սերիալի ստեղծողներից մեկի և «Աստղային ուղի» ֆիլմի բեմադրիչ Ջեյ Ջեյ Աբրամսի նկարած «Աստղային պատերազմներ։ Դրվագ 7–Ուժի արթնություն» ժապավենով։ Այն էկրաններ կբարձրանա 2019 թվականին
Ութերորդ դրվագը ծրագրված է 2017 թվականին, իսկ ժապավենի բեմադրման համար հրավիրբել է Ռայան Ջոնսոնը։
38–ամյա Քոլին Տրևորոուն հայտնի է «Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմով, որը մեկ այլ հայտնի կինոֆրանշիզի մասն է, համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 1.5 միլիարդ դոլար։ Բի–բի–սի հեռուստառադիոընկերությունը նշում է, որ «Աստղային պատերազմների» իններորդ դրվագի ձևավորման հայեցակարգը կսկսվի արդեն հաջորդ տարի։
«Աստղային պատերազմները» հորինել է Ջորջ Լուկասը 1970–ականների սկզբին։ Կինոսագայի վեց դրվագներ լույս են տեսել 1977, 1980, 1983, 1999, 2002 և 2003 թվականներին։ 2013 թվականի հոկտեմբերին Լուկասը Lucasfilm–ը 4.05 միլիարդ դոլարով վաճառել է Walt Disney կորպորացիային։ Այնուհետև հայտնի է դարձել, որ Disney–ը որոշել է նկարահանել «Աստղային պատերազմների» շարունակությունը։
«Աստղային պատերազմների» իններորդ դրվագի ռեժիսորը կդառնա Քոլին Տրևորոուն
star wars звездные войны
Բաժանորդագրվել
Նախատեսված սերիան կավարտի եռապատումը, որը դեկտեմբերին մեկնարկում է «Աստղային պատերազմներ։ Դրվագ 7–Ուժի արթնություն» ժապավենով։ Այն էկրան կբարձրանա 2019 թվականին