ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Երևան–Անապա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած երկրորդ անձի անունը։ Նա 53–ամյա Ռիտա Հովհաննիսյանն է։
ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ին ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8մ) և բախվել ծառին:
Նախնական տվյալով` միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված), 2-րդ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել:
13 քաղաքացի (1997թ. ծնված Բրոյան Էսթեր, 1975թ. ծնված Բալգինա Սվետլանա, 1962թ. ծնված Խուդոյան Գյուլիզարա, 1960թ. ծնված Խաչատրյան Հրաչ, 1993թ. ծնված Ղուկասյան Կառլեն, 1963թ. ծնված Պողոսյան Վազգեն, 1969թ. ծնված Պոկույան Սերժ, 1998թ. ծնված Հովհաննիսյան Արմեն, 1994թ. ծնված Հարությունյան Արծրուն, Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), 1960թ. ծնված Բեյբուոցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց:
Պարզվել է Երևան–Անապա ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը
© Sputnik / Юрий Лашов / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
© Sputnik / Юрий Лашов
/ Բաժանորդագրվել
Բժիշկները 13 տուժածների վիճակը գնահատում են ծանր, մնացածներինը` միջին ծանրության