ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Ինդոնեզիայի Պապուա արևելյան նահանգում Trigana ավիաընկերության ATR 42-300 ինքնաթիռի վթարի շրջանում որոնողափրկարարական գործողությունը դադարեցվել է։ Պատճառը եղանակային ծայրահեղ պայմաններն են, հայտարարել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարի խորհրդական Նադի Ջուրայիդը։
«Տվյալ պահին վերգետնյա որոնողափրկարարական թիմերի աշխատանքը դադարեցվել է, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս գործել օդից»,– մեջբերում է պաշտոնյային Detik.com կայքը։
Trigana Air Service ավիաընկերության ինքնաթիռը 54 ուղևորներով կիրակի անհետացել էր Ինդոնեզիայի արևելքում։ Նախնական տվյալով` ինքնաթիռն ընկել է Ինդոնեզիայի Օքսիբիլ քաղաքի արվարձանում վայրէջքից 10 րոպե առաջ։ Ավելի վաղ Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ տեղի բնակիչները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները Պապուա նահանգի շրջանում։
Ինքնաթիռի բեկորները հաջողվել է նկատել այն օդանավից, որը մասնակցում է որոնողափրկարարական գործողությանը։ Նախօրեին օդից որոնումներ չեն իրականացվել մթության պատճառով։ Basarnas–ի տվյալով` ինքնաթիռում գտնվող մարդիկ Ինդոնեզիայի քաղաքացիներ են եղել։
Ավելի վաղ Բինտանգ շրջանի ոստիկանապետ Յունուս Վալին հայտարարել էր, որ աղետի վայրում որոնողական գործողություններին և զոհերի աճյունների տարհանմանը խոչընդոտում են եղանակային պայմանները, մասնավորապես, տեսանելիությունն այնտեղ կազմում է ընդամենը երկու մետր։
Հսկայական դժվարությունների են բախվում նաև փրկարարները, որոնք ցամաքով շարժվում են դեպի վթարի վայր։ Պապուա նահանգի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Թեգուհ Պուջի Ռահարջոյի խոսքով` դա լեռնային և անտառածածկ շրջան է, որտեղ ընդհանրապես չկան ճանապարհներ։
Ինդոնեզիայում դադարեցրել են որոնողափրկարարական աշխատանքները
© Sputnik / Игорь Маслов / Անցնել մեդիապահոցЭксперты из Нидерландов и Малайзии посетили место крушения "Боинга" в Донецкой области
© Sputnik / Игорь Маслов
/ Բաժանորդագրվել
Տվյալ պահին վերգետնյա որոնողափրկարարական թիմերի աշխատանքը դադարեցվել է, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս գործել օդից