ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանն ուսանողներին առաջարկել են անցնել «Գահերի խաղ» սերիալի ուսումնասիրման վեցշաբաթյա դասընթաց։
«Գահերի խաղը» համաշխարհային երևույթ է։ Դա հեռուստատեսությունում ամենահայտնի շոուներից է, ինտերնետում ամենից «ցանցահենային», չափազանց սիրված շոուն, որը ձեռք է բերել երկրպագուների մեծ զանգված»,– ասվում է կայքում։
Դասընթացը նախատեսված է կինոյի և մեդիայի բաժնի ուսանողների համար, դրա հեղինակը Ջասթին Բաքարոն է։ Պարապմունքների ծրագիրը բավական լուրջ է, այն ենթադրում է այնպիսի հեղինակների պարտադիր ընթերցում, ինչպիսիք են Ռուսսոն և Ֆուկոն, նշվում է համալսարանի հաղորդագրությունում։ Սպասվում է, որ ուսանողները կքննարկեն ժողովրդավարության, կլիմայի փոփոխությունների խնդիրներ, կհամեմատեն միջնադարյան ճակատամարտերը և ռազմական գործողություններ վարելու ժամանակակից միջոցները, կխոսեն կտտանքների և կոռուպցիայի մասին։
Հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել մարդկային մարմնի վրա իշխանության ազդեցության խնդրին։ ««Գահերի խաղում» սեքսի և բռնության չարաբաստիկ առատությունը կարելի է դիտարկել որպես կարևոր միջոց, որի օգնությամբ ընդգծվում է մարդու նյութապաշտ էությունը»,– պարզաբանում է դասընթացի հեղինակը։
Բայց ամենից առաջ դասընթացի մասնակիցները պետք է պարզեն, թե ինչպես և ինչու է «Գահերի խաղն» այդքան հայտնի դարձել։ Նրանց կառաջարկեն համադրել սերիալը ֆենթեզի ժանրի դասականների հետ` «Արթուր թագավորի մասին լեգենդի» և «Մատանիների տիրակալի», և խոսել դրա ոճաբանական առանձնահատկությունների մասին։
Բաքարոյի խոսքով` դասընթացին մասնակցելու համար գրանցվել է 27 մարդ, դա ռեկորդային թիվ է ամառային պարապմունքների համար, կարծում է նա։
«Գահերի խաղը» սերիալը ստեղծվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի մոտիվներով։
Բերկլիի համալսարանի ուսանողները կարող են «Գահերի խաղի» դասընթաց անցնել
13:50 17.08.2015 (Թարմացված է: 13:51 17.08.2015)
Բաժանորդագրվել
Ենթադրվում է, որ ուսանողները կքննարկեն իշխանության բնույթը և նրա ազդեցությունը մարդկանց վրա, կշոշափեն ժողովրդավարության խնդիրները, կզրուցեն սերիալի ոճաբանական առանձնահատկությունների մասին և կպարզեն նրա հաջողության գաղտնիքը