ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-18–ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ օգոստոսի 19-20–ին` կբարձրանա 1-2 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։
Երևանում առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կտատանվի 36-40 աստիճանի սահմաններում։
Հանրապետության հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին օգոստոսի 17-18–ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 19-21–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավային` 2-5 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Միաժամանակ օգոստոսի 17-21–ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:.
Ներկա պահին Երևանում պարզ եղանակ է, ջերմաստիճանը կազմում է 32 աստիճան տաքություն։
Հայպետհիդրոմետկենտրոն. Հայաստանում շոգը մի քանի օրով կթուլանա
© Sputnik / Папикьян
/ Բաժանորդագրվել
Երևանում առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը կտատանվի 36-40 աստիճանի սահմաններում