ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանի առաջին կնոջ թոռնուհին` նրա հոգեզավակը, մահացել է դանակի հարվածներից։ NBC New York հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ Նյու Յորքում 33-ամյա կնոջը դանակահարած անձի ինքնությունը դեռ չեն պարզել։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Ոստիկանության տվյալով` Նյու Յորքի փողոցներից մեկում անհայտ անձը 33–ամյա Իդինա Հայնսին դանակով հարվածներ է հասցրել։ Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը Ֆրիմանի հոգեզավակի մարմնի մոտ գտել է նրա ընկերոջը։ 30–ամյա տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց` դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու համար։ Ոստիկանությունն առայժմ նրան մեղադրանքներ չի առաջադրել։
Ինչպես նշվում է աղջկա կայքում, Նյու Յորքում Հայնսը դերասանական վարպետության դասեր է ստացել, աշխատել է որպես դերասանուհի, նաև զբաղվել է գրական գործունեությամբ։
ԶԼՄ. Նյու Յորքում անհայտ անձը սպանել է Մորգան Ֆրիմանի հոգեզավակին
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Ամերիկացի դերասանի առաջին կնոջ թոռնուհին` 33–ամյա Իդինա Հայնսը, դանակի հարվածներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նա մահացել է