ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, «Sputnik-Արմենիա» կայքին հայտնել է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը։
«Ներկա պահին Հասմիկ Պողոսյանն արձակուրդում է, թե երբ կվերադառնա, անհայտ է»,– ասել է աղբյուրը։
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են պտտվում, որ մշակույթի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել, նշվել է նույնիսկ այդ պաշտոնի հավակնորդի անունը։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Հասմիկ Պողոսյանին կփոխարինի Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը։
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հերքում է նախարարի հրաժարականի մասին լուրերը
© Photoминистр культуры Армении Асмик Погосян
© Photo
Բաժանորդագրվել
Ներկա պահին Հասմիկ Պողոսյանն արձակուրդում է, թե երբ կվերադառնա, անհայտ է, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը