ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Երկուշաբթի առավոտյան Չինաստանի Տյանցզին քաղաքում, որտեղ անցած չորեքշաբթի հզոր պայթյուններ էին գրանցվել, կրկին ոչ մեծ պայթյուն է գրանցվել։ Այս մասին հայտնում է CCTV հեռուստաալիքը։
«Երկուշաբթի առավոտյան վտանգավոր նյութերով լի պահեստում ոչ մեծ պայթյուն է գրանցվել»,– հայտնում է հեռուստաընկերությունը։ Պայթյունը գրանցվել է առավոտյան 07։00–ին, պայթյունին հաջորդել են հրդեհն ու ծուխը։
Չորեքշաբթի տեղական ժամանակով 23։30–ին Բինհայ շրջանում 30 վայրկյան տարբերությամբ երկու հզոր պայթյուն է գրանցվել Ruihai Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ վտանգավոր նյութեր են պահվում։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ դրանք արձանագրել է տեղի սեյսմոլոգիական ծառայությունը։ Պայթյունների հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է 3 և 21 տոննա։ Զոհվել է 85 մարդ, 720–ին տեղափոխել են հիվանդանոց:
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել` չինական Տյանցզինում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Ամենահզոր պայթյունից հետո դեպքի վայրում ժամանակ առ ժամանակ նոր պայթյուններ են գրանցվում։
Չինական Տյանցզին քաղաքում նոր պայթյուն է որոտացել
© AFPМощные взрывы на складе опасных веществ в Тяньцзине
© AFP
Բաժանորդագրվել
Ավելի վաղ չորեքշաբթի Տյանցզինում տեղի են ունեցել խոշոր պայթյուններ, որոնց հետևանքով մահացել է 112 մարդ, 95 հոգի համարվում է անհետ կորած