ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի- Sputnik. Շաբաթ օրը Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ: Հիշեցնենք, որ չորեքշաբթի այս քաղաքում վտանգավոր նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունը խլել էր 85 մարդու կյանք
«Ժենմին ժիբաո» թերթի տվյալով՝ հզորությամբ ոչ մեծ պայթյունները տեղի են ունեցել 11:40-ին (Երևանի ժամանակով 7:40): Ավելի վաղ հաղորդվել է, որ վտանգավոր նյութերի տարածման վտանգի պատճառով իշխանությունները սկսել են տարհանել տեղի բնակիչներին:
«Թունավոր նյութերի հնարավոր տարածման հետ կապված՝ մարդկանց դեպքի վայրի մոտակայքից տարհանում են»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:
Ավելի վաղ պայթյունի վայր են ժամանել զինվորականները՝ քիմիական պաշտպանության հանդերձանքով, որոնք որոնելու են փրկվածներին:
Չորեքշաբթի տեղական ժամանակով 23։30–ին Բինհայ շրջանում 30 վայրկյան տարբերությամբ երկու հզոր պայթյուն է գրանցվել Ruihai Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ վտանգավոր նյութեր են պահվում։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ դրանք արձանագրել է տեղի սեյսմոլոգիական ծառայությունը։ Պայթյունների հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է 3 և 21 տոննա։ Զոհվել է 85 մարդ, 720–ին տեղափոխել են հիվանդանոց:
ԶԼՄ. Տյանցզինում տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրում կրկին պայթյուններ են եղել
© AFPМощные взрывы на складе опасных веществ в Тяньцзине
© AFP
Բաժանորդագրվել
Մարդկանց ավտոբուսներով տեղափոխել են պատահարի վայրից