00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. սահմանադրական փոփոխությունները պետք է ամրագրեն մարդու իրավունքները

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրության փոփոխություններում, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, պետք է ամրագրվեն նաև այդ իրավունքների իրագործման մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Սահմանադրական փոփոխություններն առաջին հերթին պետք է միանշանակ ընկալում ունենան իշխանությունների կողմից, որոնց պարտականությունն է իրականացնել այդ փոփոխությունները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Նրա խոսքով, սահմանադրության փոփոխություններում, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, պետք է ամրագրվեն նաև այդ իրավունքների իրագործման մեխանիզմները։

Ըստ նրա, իշխանությունները, բովանդակային առումով, պետք է տիրապետեն, թե ինչ է իրենից ներկայացնում մարդու իրավունքներից յուրաքանչյուրը:

«Բերեմ մի օրինակ. երբ ասում ենք, որ մարդն ունի կյանքի իրավունք՝ որպես մարդու կարևորագույն իրավունք, Սահմանադրության և գործող, և փոփոխության ներկայացված տարբերակում ընդամենն անդրադառնում են սպանության սահմանափակմանը: Մինչդեռ կյանքի իրավունքը միայն կյանքից զրկելու անթույլատրելիությունը չէ: Կյանքի իրավունքն առաջինը հերթին սկսվում է մարդու բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունքից, որովհետև, եթե շրջական միջավայրը բարենպաստ չեղավ, շնչելու օդ չեղավ, ապա կյանքի իրավունքի մասին խոսք լինել չի կարող:  Հետևապես,  մարդուն ֆիզիկապես կյանքից զրկելու անթույլատրելությունը չի նշանակում կյանքի իրավունք», — հստակեցրել է փորձագետը:

Սահմանադրագետը համակարծիք չէ այն հասարակական կազմակերպությունների պնդումներին, թե Սահմանադրությամբ փորձում են ամրագրել երեխաների իրավունքների պաշտպանության արևմտյան մոդելը:

«Սրանում արևմտյան ոչինչ չեմ տեսնում: Հասարակական կազմակերպությունները ևս չեն տիրապետում, թե ինչ է մարդու էությունը: Չէ՞ որ երեխան ևս «մարդու» կատեգորիայի տակ մտնում, հետևաբար, իր կարծիքն արտահայտելու և իր շահերը պաշտպանելու իրավունք ունի: Երեխայի իրավունքը, բնականաբար, ևս սահմանադրական օբյեկտ է: Թե հասարակական կազմակերպությունները մարդ կամ երեխա ասելով ինչ նկատի ունեն՝չգիտեմ», — ասել է նա:

Այն դիտարկմանը, որ սեփականության իրավունքի դրույթը, ըստ որի՝ օտարերկրացիները կարող են հող ձեռք բերել Հայաստանում, խնդրահարույց է, Վարդան Այվազյանը նկատում է՝ օտարերկրացիների համար հողի սեփականության  իրավունքն ամրագրված է կարգավորվող օրենքով, և դա ոչ բոլորին է վերաբերում:

«Դա վերաբերում է կացության  հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, իսկ կացության հատուկ կարգավիճակ տրվում է այն օտարերկրացիներին, որոնք ծագումով հայ են կամ շատ լուրջ բիզնես ներդրումներ ունեն մեր երկրում, խոսքը միայն այս կատեգորիային է վերաբերում: Ամեն մի պատահած օտարերկրացի չի կարող հողի սեփականություն ուենալ մեր երկրում», — շեշտադրել է սահմանադրագետը:


Լրահոս
0