00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ լեռան գագաթին ծածանվել է հարյուրմետրանոց եռագույնը

© СкриншотСтометровый армянский триколор взвился на вершине горы Арарат
Стометровый армянский триколор взвился на вершине горы Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արշավախմբի մասնակիցները նկարահանել են ութ րոպե տևողությամբ ֆիլմ լեռան գագաթ կատարած վերելքի և Արարատ լեռան վրա քոչարի ու յարխուշտա հայկական պարերի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի–Sputnik. 35 հոգուց բաղկացած խումբը բարձրացել է Արարատ լեռան գագաթը «Ջահերով երթ դեպի Արարատ լեռան գագաթը» նախագծի շրջանակում, որպեսզի այնտեղ տեղադրի Հայաստանի հարյուրմետրանոց դրոշը, ուրբաթ լրագրողներին ասաց նախագծի նախաձեռնող, «Կարին» հայտնի համույթի պարող Հովհաննես Մարտիրոսյանը։ 

Արարատ լեռը Հայկական լեռնաշղթայի ամենաբարձր հրաբխային զանգվածն է, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի արևելքում։ Չնայած դրան, Արարատը հայ ժողովրդի խորհրդանիշն է, այն պատկերված է նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա։

Մարտիրոսյանի խոսքով` վերելքը տեղի է ունեցել հուլիսի 26–ից օգոստոսի 1–ն ընկած ժամանակահատվածում և նվիրվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, Սարդարապատի ճակատամարտին (1918 թ.) և Մուսա լեռան ստորոտին հայերի հերոսական ինքնապաշտպանությանը

Արշավախմբի մասնակիցները ութ րոպե տևողությամբ ֆիլմ են նկարահանել այն մասին, թե ինչպես են բարձրացել լեռան գագաթը, պարել հայկական ազգային պարեր (քոչարի, յարխուշտա) և երգել ազգային երգեր հայկական լեռան գագաթին։

«Առաջին անգամը չէ, որ բարձրանում ենք Արարատի գագաթը։ Մեզ մոտ նման գաղափար էր ծագել դեռևս նախորդ տարի։ Եղանակը հիանալի էր, այդ պատճառով, չնայած քաղաքական խնդիրներին, մեզ հաջողվեց հանգիստ բարձրանալ լեռան գագաթը», – ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ քիչ էր մնում թուրքերի և քրդերի լարված հարաբերությունները ձախողեին վերելքը, սակայն ամեն ինչ հանդարտվեց։

«Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով ես մասնակցել է վերելքին, նշեց, որ արշավի ընթացքում նկարահանված ֆիլմն արտահայտում է ոչ միայն համույթի պարողների, այլ նաև ողջ հայ ժողովրդի ոգին և էներգիան։

«Մենք պատրաստվում ենք մասնագիտական նկարահանումներ սկսել Արարատի վրա։ Աշնանը համույթը հանդիսատեսի դատին կհանձնի մի ֆիլմ, որն ավելի մանրամասն է պատմում վերելքի մասին», – ավելացրեց Գինոսյանը։

Նրա խոսքով` խանդավառությունը, էներգիան և լավ տրամադրությունն օգնեցին վերելքի մասնակիցներին հաղթահարել ճանապարհին առաջացած բոլոր խնդիրները։

Թուրքիա կատարած այցի ընթացքում արշավախմբի մասնակիցներն այցելել են նաև Արևմտյան Հայաստանում գտնվող Կարս, Անի և Վան քաղաքները։

Լրահոս
0