00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Բեքարյան. Ռուսաստան- Արևմուտք հակասությունների խորացման դեպքում երկու կողմերն ավելի շատ կտուժեն, քան կշահեն

© Photo : ArmenpressПредседатель ОО "Европейская интеграция", политолог Карен Бекарян
Председатель ОО Европейская интеграция, политолог Карен Бекарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներկայում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացման և շահերի բախման կիզակետը Սիրիան է` հանձին նախագահ Բաշար Ասադի

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. Արևմուտք-Ռուսաստան խորացող հակասությունների և դրանց զարգացման դեպքում երկու կողմն էլ ունենալու են ավելի շատ կորուստներ, քան ձեռքբերումներ: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:  Արևմուտք-Ռուսաստան տնտեսական, քաղաքական տարաձայնությունները, ըստ բանախոսի, չեն վերաճի ռազմական հակամարտության:

«Ռազմական բախումներ չեն լինի մի շարք պատճառներով: Պատերազմական գործողությունները միջուկային տիրությունների միջև, հասկանում ենք, թե ինչ կարգի աղետ է, սա, իհարկե, հասկանում են նաև նրանք: Եվ հետո, անկախ այդ հարաբերությունների սրման, այսօրվա աշխարհում երկու կողմի համար էլ գոյություն ունեն նույն մարտահրավերները: Շահերի տարաբնույթ բախումներից բացի, նրանց շահերը նաև հատվում են: Սրանք լուրջ կամուրջներ են, որոնք թույլ չեն տալիս անգամ իրավիճակի ամենասուր պահին էլ դիմելու վատագույն սցենարի»,-լավատեսական համոզմունք է հայտնել Բեքարյանը:

Ներկայում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացման և շահերի բախման կիզակետը Սիրիան է` հանձին նախագահ Բաշար Ասադի: Փորձագետը հավելում է, որ եթե ավելի խորանանք, ապա կհասկանանք, որ դա հին պայքարն է Մերձավոր Արևելքի համար: «Այստեղ Սիրիան ուղղակի հանգուցային կետ է, բայց այդ ամենը չի կրում միայն իր վրա: Մերձավոր Արևելքի այսօրվա յուրահատկությունն այն է, որ տարածաշրջանը հայտնվել է պարադոքսալ վիճակում: Միաժամանակ, այն և շահերի բախման, և շահերի հատման կիզակետն է՝ «Իսլամական պետության» գործոնի առումով: Երկու կողմն էլ շատ լավ գիտակցում են այդ գործոնի վտանգը»,- ընդգծել է նա:

Այն հարցին, թե աշխարհաքաղաքական գործընթացներում հիմնական խաղացողները Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն են, Բեքարյանը պատասխանել է, որ կարևորում է համաշխարհային մի շարք այլ դերակատարների ևս: «Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստան, չափանիշները մի փոքր նվազեցնելով՝ Եվրամիություն, և, իհարկե, բավական արագ տեմպերով զարգացող Հնդկաստան, լատինամերիկյան հսկա Բրազիլիա»,- թվարկել է բանախոսը:

Փորձագետը չի կարծում, որ ապրում ենք միաբևեռ աշխարհում: Նրա խոսքով՝ անցումային փուլը լիարժեքորեն ավարտված չէ, արդյունքում էլ՝ աշխարհը ներկայում ոչ լիարժեք միաբևեռ է, ոչ էլ բազմաբևեռ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային, մասնավորապես, հարավկովկասյան երկրներին, ապա Բեքարյանը նշում է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրամիությունը, այստեղ ունեն և շահերի բախման, և հատման կետեր:  «Հայաստանը ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի լիիրավ անդամ է, Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ: Վրաստանը ցանկություն ունի անդամակցելու Եվրամիությանը, նաև՝ ՆԱՏՕ-ին: Այսինքն, երկու հարևան երկիր հայտնվել են ինտեգրացիոն գործընթացների տարբեր բևեռներում: Ամենակարևորը հետևյալն է՝  ցանկացած ռիսկային իրավիճակում փորձել տեսնել նաև հնարավորությունը: Հետևաբար, ինտեգրացիոն տարբեր կողմերում լինելը  կարող է երկու երկրներին էլ  բերել լրացուցիչ դիվիդենտներ:  Եվ գործընկերային ճիշտ հարաբերությունների դեպքում կարող ենք օգտվել Վրաստանի ինտեգրացիոն ուղղությունից, իսկ Վրաստանը՝ եվրասիականից»,-վստահեցրել է բանախոսը:

Հարավային Կովկասի երրորդ երկիրը՝ Ադրբեջանը, որը հայտարարել է չեզոք քաղաքականություն, մշտապես մանևրում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Եվ այս ամենի ֆոնին տարածաշրջանում իր դերակատարությունն է մեծացնում Իրանը: «Այս ամբողջ համատեքստում էլ ստեղծում է Հարավային Կովկասի առկա վիճակը»,-հավելել է Կարեն Բեքարյանը:

Լրահոս
0