ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովին վիրահատելու են, և նա մեկուկես–երկու ամիս չի կարողանա խաղալ, հայտնում է Sovsport.ru–ն։
Արմավիրի «Տորպեդոյի» հետ վերջերս կայացած խաղում անցած խաղաշրջանում «Վոլգայի» լավագույն ռմբարկուն մենամարտերից մեկում վնասել է ձեռքը, սակայն ոչ միայն շարունակել է խաղը, այլ նաև երկրորդ խաղակեսում 11–մետրանոցով հաղթանակ է բերել «Վոլգային», նշված է հաղորդագրությունում։
Բուժզննությունը ցույց է տվել, որ Սարկիսովի դաստակը կոտրվել է, ուստի 28–ամյա ֆուտբոլիստին պետք է վիրահատել։
Ինչպես հայտնել է թիմի բժիշկը Sovsport–ի թղթակցին, առաջիկա օրերի ընթացքում նրան կվիրահատեն Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
Նման վնասվածքից հետո շուրջ երկու ամիս է պահանջվում վերականգնվելու համար։
ԶԼՄ. Հարձակվող Արթուր Սարկիսովը շուրջ երկու ամիս չի կարողանա խաղալ
© Sputnik / Павел Лисицын
/ Բաժանորդագրվել
Հարձակվող Արթուր Սարկիսովի դաստակը կոտրվել է, ֆուտբոլիստին կվիրահատեն