ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի եզդիների համայնքն Ակնալիճ քաղաքում տաճար է կառուցելու, որի հիմնարկեքի արարողությունը կկայանա սեպտեմբերին, հայտնում է ezidipress.com–ը։
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Եզդիների կրոնական խորհուրդը տաճարի կառուցմանն իր հավանությունն է տվել ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի արարողությունների մասնակցության ժամանակ։ Ծրագրվում է, որ տաճարի կառուցումը կավարտվի 2017 թվականին։
Տաճարը, որի շինարարությունը հովանավորելու է եզդի բարերար Միրզա Սլոյանը, կրելու է Quba mêrê divanê անունը և կծառայի նաև որպես եզդիների նոր մշակութային կենտրոն։ Սլոյանը մինչ օրս արդեն մոտ €1 մլն է հատկացրել գյուղի ուխտատեղիին:
Հայ ճարտարապետ Արտակ Ղուլյանը, ով նախագծել է տաճարը և դրա դիզայնը, արդեն ներկայացրել է տաճարի վերջնական տեսքը` դա 25–մետրանոց տաճար է, որը գտնվում է մոտ 350 քառակուսի մետր մակերեսի վրա։ Տաճարը կընդգրկի մշակութային կենտրոն սեփական գրադարանով, կոնֆերանս դահլիճով և աստվածաբանական սեմինարների տարածքներով։
Բացի այդ, տաճարը բաղկացած է լինելու յոթ գմբեթարդ հատվածներից եզդիական կրոն յոթ գլխավոր հրեշտակապետերի անուններով, որոնցից գլխավորը Մելեք Թաուսն է։ Տաճարի մուտքի մոտ տեղադրված կլինի Մեծ Արևը` եզդիների գլխավոր սրբությունը։
Quba mêrê divanê-ը եզդիների երկրորդ տաճարն է լինելու հետխորհրդային երկրների տարածքում: Եզդիների պատմական հայրենիքից դուրս առաջին «Զիարատ» տաճարը կառուցվել է Հայաստանում՝ Արմավիրի Ակնալիճ գյուղում: 2012-ին այն օծել է եզդիների հոգևոր առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը:
Ըստ 2011-ի տվյալների, Հայաստանում մոտ 40.000 եզդի է բնակվում (բնակչության մոտ 1.3%-ը): Նրանք կազմում են ՀՀ ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը: 2012 թվականին կառավարությունը ճանաչել է եզդիների էթնոկրոնական ինքնությունը:
Հայաստանում եզդիական տաճար կկառուցվի. հիմնարկեքի արարողությունը կկայանա սեպտեմբերին
© Независимый езидский новостной портал Новый езидский храм в Армении
Բաժանորդագրվել
Quba mêrê divanê եզդիական նոր տաճարը կծառայի որպես եզդիների մշակութային կենտրոն` սեփական գրադարանով, խորհրդակցությունների դահլիճով և աստվածաբանական սեմինարների համար նախատեսված տարածքներով