ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ղրիմում անցկացվող «Մանկական Նոր ալիք 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Քոչարյանը 3-րդ տեղն է գրավել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհու պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը։
«Շնորհավոր Հայաստաաաան….Մանկական Նոր Ալիքում պատվավոր 3-րդ մրցանակը մերն է»,–գրել է նա։
Մրցույթի առաջին օրը ժյուրիի անդամները Մերիի ելույթը գնահատել էին 94 միավոր, իսկ երկրորդ օրը նրանք գրեթե առավելագույն միավորներ էին շնորհել փոքրիկ երգչուհուն` նա հնարավոր 99–ից ստացել էր 98 միավոր։
Այս տարի մրցույթն անցկացվում էր օգոստոսի 11–ից 13–ը։ Մրցույթին մասնակցում էր 15 պատանի երգիչ` 12 երկրից։ «Նոր ալիքի» բեմում մասնակիցների հետ զուգընթաց ելույթ էին ունենում շոու բիզնեսի աստղերը` Վալերիան, Թիմուր Ռոդրիգեսը, «Դիսկոտեկա Ավարիան», Նիկոլայ Բասկովը, Ժասմինը, Վալերի Լեոնտևը, Սոսո Պավլիաշվիլին, «Պիցցա», 5sta Family, «ԲանդԷրոս» խմբերը և ուրիշներ։
«Մանկական Նոր ալիքի» ժյուրին, ըստ ավանդույթի, գլխավորում էր մրցույթի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։ Ժյուրիի կազմում ներառված էին նաև Լև Լեշչենկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Յուլիա Սավիչևան, Ալեքսանդր Ռիբակը, Ալեքսանդր Իվանովը, Կատյա Իվանչիկովան (IOWA խումբ) և Ռոբերտո Քել Տորեսը։
Առաջին անգամ «Մանկական Նոր ալիքն» անցկացվել է 2008 թվականին Մոսկվայում։ Այն մեծ հաջողություն է ունեցել, և 2009 թվականին միջոցառման կազմկոմիտեն ավելի քան 4 հազար հայտ է ստացել։ 2010 թվականին «Մանկական Նոր ալիքը» տեղափոխվել է «Արտեկ»։
Միջոցառման կազմկոմիտեի կատարած աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկը բարեգործական ծրագիր անցկացնելն է, այն է` բացահայտել շնորհալի երեխաներին, օժանդակել նրանց և օգնել զարգացման գործում։
Հայաստանի մասնակիցը «Մանկական Նոր Ալիք» մրցույթում 3-րդ տեղն է գրավել
© ФейсбукМери Кочарян
© Фейсбук
Բաժանորդագրվել
Շնորհավոր Հայաստան։ «Մանկական Նոր Ալիք» մրցույթում պատվավոր 3-րդ մրցանակը մերն է