ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. ԱՄՆ–ն կարծում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները իպրիտ են կիրառել Իրաքում քուրդ աշխարհազորայինների դեմ, հաղորդում է Wall Street Journal –ը` հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։
Ավելի վաղ BILD թերթը գրել էր, որ ԻՊ–ի գրոհայինները չորեքշաբթի Մահմուր քաղաքի մոտ մարտերի ընթացքում քրդերի դեմ քիմիական զենք են կիրառել։ Արդյունքում 60 քրդեր վիրավորվել են։ «Մենք հավաստի տեղեկատվություն ունենք, որ այդ գրոհի ժամանակ օգտագործվել է իպրիտ»,– հայտարարել է հրատարակության զրուցակիցը։
Նրա կարծիքով, գրոհայինները կարող էին իպրիտ ձեռք բերել Սիրիայում, որտեղ ավելի վաղ պահվել են այդ մարտական թունավոր նյութի պաշարներ, որը հայտնի է որպես մանանեխի գազ։ Բացառված չէ նաև իպրիտի իրաքյան ծագման հնարավորությունը։ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հետաքննում են միջադեպը։
Սիրիայում իրավիճակը սրվել է 2013թ.–ի օգոստոսին քիմիական հարձակման մասին տեղեկություններից հետո։ Արևմուտքի երկրները հայտարարել են ռազմական գործողության հնարավորության մասին։ Այդ ժամանակ ՌԴ–ն հանդես է եկել Սիրիայում առկա քիմիական զենքը միջազգային հսկողության տակ վերցնելու և այն ոչնչացնելու նախաձեռնությամբ։
ԱՄՆ–ն կարծում է, որ ԻՊ–ի գրոհայինները Իրաքում քրդերի դեմ քիմիական զենք են կիրառել
© Sputnik / Дмитрий Виноградов
/ Բաժանորդագրվել
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով` գրոհայինները կարող էին իպրիտ ձեռք բերել Սիրիայում, որտեղ նախկինում պահպանվել են այդ մարտական թունավոր նյութի պաշարները