00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում մեկնարկում է 2015-2016թթ.–ի սիրողական որսաշրջանը

© Sputnik / Ю. Левянт / Անցնել մեդիապահոցНародные художественные промыслы
Народные художественные промыслы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտարարվել են 2015-2016 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik.  Հայաստանի տարածքում մեկնարկում է սիրողական որսաշրջանը, հայտնում է Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Համապատասխան հրամանն օգոստոսի 13-ին ստորագրել է գերատեսչության ղեկավար Արամայիս Գրիգորյանը:

Ըստ հաղորդագրության, հրամանում նաև նշվում են Հայաստանի Հանրապետության տարածքում 2015-2016 թվականների սիրողական որսի համար որսի կենդանիների թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը` լոր — 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) — 2015 թվականի օգոստոսի 23-ից 2016 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), քարակաքավ — 2015 թվականի նոյեմբերի 1-ից  դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), կտցարներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների) — 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), արտույտներ (դաշտային, տափաստանային) — 2015 թվականի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), սարյակ (սովորական) — 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ) — 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում)։

Որսի համար թույլատրելի են նաև ջրլող թռչունները` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) —2015 թվականի սեպտեմբերի 15-ից  2016 թվականի փետրվարի 29-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում)։

2015-2016 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել նաև մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

Լրահոս
0