ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Նիժնի Նովգորոդում ժամանակավորապես փակվել է «Ֆլամինգո» սրճարանը, որտեղից երեքշաբթի դուրս են վռնդել հայտնի մոդել Նատալյա Վոդյանովայի` աուտիզմով տառապող քրոջը` Օքսանային։
Քաղաքի Ավտոզավոդսկի այգում գտնվող սրճարանը ոչ մեծ տարածք է` ամառային պատշգամբով, որտեղ սեղաններ են դրված։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին է պատմել ականատեսներից մեկը, նախքան հաստատության փակվելն այնտեղ հանձնաժողով է աշխատել, որի կազմում եղել են ԱԻՆ–ի և ոստիկանության աշխատողները։
«Այնուհետև սրճարանի աշխատողն ասել է, որ հաստատությունը ժամանակավորապես փակվում է»,– ասել է գործակալության զրուցակիցը։
ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ այս պահին քրեական գործի քննության շրջանակում քննիչները հարցաքննում են սրճարանի աշխատողներին և կատարվածի ականատեսներին։ «Հարցաքննում են սրճարանի աշխատողներին, դեպքի ականատեսներին, այստեղ կանչի ժամանած ոստիկաններին և այլ անձանց»,– պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչը։
Երեքշաբթի Նիժնի Նովգորոդի սրճարաններից մեկի տիրոջ և մոդել Նատալյա Վոդյանովայի մոր միջև վեճ է ծագել։ Սրճարանի սեփականատերը խնդրել է սրճարանից դուրս գալ Վոդյանովայի քրոջը` աուտիզմով տառապող Օքսանային։ Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
Ժամանակավորապես փակել են այն սրճարանը, որտեղից դուրս են վռնդել Վոդյանովայի քրոջը
18:05 13.08.2015 (Թարմացված է: 19:10 13.08.2015)
© HellomagazineНаталья Водянова с сестрой Оксаной
Բաժանորդագրվել
Նախօրեին Նիժնի Նովգորոդի սրճարաններից մեկի սեփականատերը սրճարանից դուրս է վռնդել մոդել Նատալյա Վոդյանովայի մորն ու աուտիզմով տառապող քրոջը։ Ավելի ուշ այդ փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել