00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասանժին այլևս չեն կասկածում

© Sputnik / Елена Пахомова / Անցնել մեդիապահոցСлушания по делу об экстрадиции в Швецию основателя WikiLeaks Джулиана Ассанжа в суде в Лондоне
Слушания по делу об экстрадиции в Швецию основателя WikiLeaks Джулиана Ассанжа в суде в Лондоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջուլիան Ասանժին կասկածում էին սեռական ոտնձգության և անօրինական հարկադրման մեջ, այժմ գործի վաղեմության ժամկետը լրացել է։ Օգոստոսի 18–ին լրանում է ևս մեկ հանցագործության վաղեմության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. Շվեդիայի դատախազությունը հաղորդել է, որ WikiLeaks–ի խմբագիր Ջուլիան Ասանժին այլևս չեն կասկածում չորս  հանցագործություններից երկուսի մեջ, քանի որ լրացել է գործի վաղեմության ժամկետը։

«Դատախազ Մարիանա Նյուն այսօր դադարեցրել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը, որը վերաբերում է սեռական ոտնձգության և անօրինական հարկադրման մեջ կասկածներին։ Դրա պատճառը դարձել է օգոստոսի 13–ին հանցագործության վաղեմության ժամկետը լրանալը»,– ասվում է մամուլի համար հաղորդագրությունում։

2010թ.–ին Ասանժի դեմ բողոքած կանանցից մեկն այդ տեղեկությունն ընդունել է խառը զգացմունքներով։ «Իհարկե, նա կցանկանար, որպեսզի Ասանժը կանգներ դատարանի առաջ։ Բայց 5 տարի է անցել, նա ապրում է սովորական կյանքով»,– ասել է կնոջ փաստաբան Կլաս Բորգստրյոմը «Ռադիո Շվեդիային» տված հարցազրույցում։

Ավելի վաղ Շվեդիայի դատախազությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ օգոստոսի 18–ին լրանում է ևս մեկ հանցագործության վաղեմության ժամկետը, որը վերաբերում է սեռական ոտնձգությանը։

Մինչև 2020թ.–ն Ասանժին կասկածելու են ևս մեկ կետով, և դա վերաբերում է ավելի քիչ ծանրացուցիչ հանգամանքներով բռնաբարությանը։

Շվեդիայում Ջուլիան Ասանժի անունը լայնորեն հայտնի դարձավ այն ժամանակ, երբ 2010թ.–ի ամռանը քննություն սկսվեց 25 և 35 տարեկան երկու կանանց հայտարարությունների հիման վրա։ Նրանք ոստիկանությանը հայտնել էին, որ տուժել են Ջուլիան Ասանժի սեռական ոտնձգություններից։ Ասանժը նույն տարվա օգոստոսին գտնվում էր Շվեդիայում` համաժողովի մասնակցելու և դասախոսություններ ընթերցելու համար։

Կասկածյալին ձերբակալել են Լոնդոնում 2010թ.–ի դեկտեմբերին շվեդական իրավապահ մարմինների հարցումով, որոնք պահանջել են հանձնել Ասանժին բռնաբարության մասին գործով։ 2012թ.–ի մայիսի 30–ին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը գործի նյութերի հետ ծանոթանալուց հետո հաղորդել է, որ Ասանժին շվեդական իշխանություններին հանձնելու համար արգելքներ չկան։ Դատարանը հաստատել է իր որոշումը նույն տարվա հունիսի 14–ին։ Ասանժն այդ ընթացքում հերքել է սեռական բնույթի հանցագործությունների կատարման մեջ ինչ–որ մասնակցություն ունենալու մեղադրանքը։

2012թ.–ի հունիսի 19–ին հայտնի է դարձել, որ Ասանժը գնացել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն և դիմել էկվադորյան իշխանություններին` խնդրելով իրեն քաղաքական ապաստան տրամադրել` շվեդական իշխանությունների կողմից նրան ԱՄՆ–ին հանձնելու մտավախության պատճառով։ Հայտարարությունը ներկայացնելու պահից Ասանժը գտնվում  է Էկվադորի դեսպանատանը։

Շվեդ քննիչներն առայժմ չեն կարողացել հարցաքննել Ասանժին, քանի որ համապատասխան թույլտվություն չեն ստացել Էկվադորի իշխանություններից։

Լրահոս
0