ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. Նովոսիբիրսկի կենդանաբանական այգու վագրառյուծը երկու ձագ է ունեցել, ներկա պահին փոքրիկներն արդեն գտնվում են բաց վանդակում, հինգշաբթի հաղորդել է կենդանաբանական այգու գիտության հարցերով տնօրենի տեղակալ Օլգա Շիլոն։
«Ձագուկների ծնողները նույնն են (վագրառյուծ Զիտան ու առյուծ Սեմը), նրանք ծնվել են հունիսի կեսին»,– ասել է գործակալության զրուցակիցը և նշել, որ փոքրիկներն իրենց լավ են զգում։
Տնօրենի տեղակալը հայտնել է, որ ապագայում վագրառյուծի ձագերին նախատեսվում է ուղարկել աշխարհի այլ կենդանաբանական այգիներ։
«Մենք նրանց հատուկ չենք բաժանել։ Առանձին ենք պահել, բայց… Մենք հիբրիդներ բազմացնելու ձգտում չունենք»,– ասել է նա` պատասխանելով այն հարցին, որ աշխարհի շատ կենդանաբանական այգիներ հավանություն չեն տալիս խառնածինների բազմացմանը։
Ձագերի մայրը` Զիտան, յուրահատուկ կենդանի է, որը համարվում է Նովոսիբիրսկի կենդանաբանական այգու հպարտությունը։ Նա ծնվել է 2004թ.–ին աֆրիկյան առյուծի և բենգալյան վագրի միությունից։ Բնության մեջ նման բան տեղի չի ունենում, քանի որ առյուծները զույգ են կազմում իրենց տեսակի ներկայացուցիչների հետ։
Զիտայի և Սեմի առաջին ձագուկը ծնվել է 2012 թվականի օգոստոսին, այնուհետև 2013թ.–ի մայիսին Զիտան միանգամից երեք ձագ է ծնել։
Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում Զիտա անունով վագրառյուծը երրորդ անգամ է մայրացել
© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցЛигрица впервые показала детенышей гостям Новосибирского зоопарка
© Sputnik / Александр Кряжев
/ Բաժանորդագրվել
Զիտա անունով վագրառյուծը Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում երկու ձագ է ունեցել։ Կենդանաբանական այգու տնօրենի տեղակալ Օլգա Շիլոյի խոսքով` փոքրիկներն իրենց լավ են զգում։ Ապագայում նրանց նախատեսվում է ուղարկել աշխարհի այլ կենդանաբանական այգիներ