ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի–Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են որքան հնարավոր է շուտ ավարտել ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի` Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարությունը, հինգշաբթի գրել է «Ժողովուրդ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։
Թերթի տվյալներով` դատավարությունը տեղի կունենա մոտավորապես մինչև սեպտեմբերի 13–ը։
Նախօրեին ՌԴ ռազմաբազայի կայազորային դատարանը Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և զենքի հաշփտակման համար, իսկ ընտանիքի սպանության գործով դատավարությունը, ըստ թերթի տվյալների, տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Ընդ որում թերթը նշում է, որ հայկական և ռուսական իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժը այստեղ կկրի։ Բայց նա կպահվի ՌԴ 102–րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում։
Ընդ որում թերթը նշում է, որ հայկական և ռուսական իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժը այստեղ կկրի։ Բայց նա կպահվի ՌԴ 102–րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում։